Հայաստան
14.10.2020

Հայաստանը ռեսուրսների խնդիր չունի ու չի ունենա, այլ կարծիք ունեցողները սխալվել են հաշվարկներում. Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում ոգևորիչ և կարևոր տնտեսական լուր է հայտնել:

«Մի շատ կարևոր և իրոք ոգևորիչ տնտեսական լուր. «Չոր» ներկայացնեմ, հետո ասեմ՝ դա ինչ է նշանակում։

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ՝ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով:
Պահանջարկը 2.5 անգամ գերազանցել է առաջարկը՝ կազմելով 50 մլրդ 123 մլն դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3226 տոկոս է, իսկ սահմանային եկամտաբերությունը` 9.3900 տոկոս:

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ աճուրդի ընթացքում տեղաբաշխվել է ևս 3.99 մլրդ դրամ ծավալով պարտատոմս:

Տեղաբաշխումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 26 մլրդ դրամ: Գիտե՞ք սա ինչ է նշանակում։

Եթե մեկ բառով՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։

Վստահություն հաղթանակի ու վաղվա օրվա նկատմամբ։ Ու սա ոչ թե պաթոս է, այլ տնտեսագիտություն։

Հասարակությունը 30 տարով պարտք է տալիս պետությանը!! Ընդ որում՝ պատրաստ է 2.5 անգամ ավելի շատ տալ, քան այդ պահին պետությունը ցանկանում է վերցնել։

Հայաստանը ռեսուրսների խնդիր չունի ու չի ունենա: Այլ կարծիք ունեցող ու հույսը դրա վրա դրած որոշ երկրներ սխալվել են իրենց հաշվարկների մեջ։

Եթե պետք լինի, էլի պարտք կվերցնենք։ Եթե պետք լինի, կթողարկենք համահայկական պարտատոմսեր։ Եթե պետք լինի, կթողարկենք հավերժական պարտատոմսեր։ Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր միլիարդ դրամի։ Եվ կուղղենք դա մեր հաղթանակին ու հաղթանակից հետո զարգացմանը»,- ասված է Թունյանի գրառման մեջ։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29