«Այս պահին 100 տոննա օգնություն կա, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը, որի հետևանքով այս թռիչքը հետաձգվում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

















