Գրականություն
30.06.2019

Հրանտ Մաթևոսյան Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ

Հրանտ Մաթևոսյան  Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ

Վանո Սիրադեղյանի մասին

Չեմ ասի, թե մուտքը արձակի երկիր խանդով ընդունեցի: Ամենևին: Արձանագիր հաջողությունն այնքան քիչ էր, Վերքի ողբով մեկընդմիշտ բացարձակված աբովյանական լեզվահեղեղը այնքան հաճախ էր խուսափում արձակի խաղաղ մարգագետինը խաղաղորեն սնելուց, որ թվում էր թե պատումը հայերենի տարերքը չէ, որ հայերենի տարերքը արձակը չէ, որ հայոց լեզվով ինքնանկարը մեկընդմիշտ հակացուցված է հայ գրողին:
Ասում եք՝ հապա Տիգրանուհի՞ն, Խնձորի այգի՞ն, հապա Եղջերո՞ւն, հապա Մուշե՞ղը… Մուշեղը, Աղասին, Եղջերուն, Սիլան, Խնձորի այգին վկայություն են այն բանի, թե որքան խոսքաշատ ու որքան սակավամարդ է հայ արձակի երկիրը և թե որքան սակավակյաց, որքան անպտուղ, գրեթե ամուլ են այդ երկրի տերերը: Եվ ուրեմն ամեն մի նոր մուտք մեծ ու նոր հույս էր, ամեն շրշյուն՝ մեղեդու սպասում, ամեն ծփանք՝ մեծ հովտի ծավալուն կենդանության ակնկալիք – առավել ևս՝ իր մուտքը:
Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ: Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր: Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված: Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու:
Այն էր պատահելու, որ ծավալված ու շարունակվող իրականությունը այս Վանոյին չէր բավարարում, շատ ավելի ճիշտ՝ չէր բավարարում գրողի, գրական գործի առջև իրականության անհաղորդությունը, այդպիսով՝ գրողի, գրական գործի անդիմությունը ինքը իր համար ծավալված ու շարունակվող իրականության առջև, որպես թե գրականությունը իրականության բաղադրյալը չէ, որպես թե այդ իրականությունը այդ գրականության ածանցյալը չէ, որպես թե նրանք միմյանցից չեն սերված և միմյանց չեն պատկանում: Իր դեպքում, գոնե այս դեպքում պատճառը իրենում չէր. ինքն ու զուտ իրենից սերված թափորը աստնվորի իրենց գործն ու կյանքը ապրում էին բարեխիղճ հնազանդությամբ – պատճառը մեծ ծեսի կեղծիքն էր, և ինքն ու կեղծված, եղծված, աղարտված, իր եղծվածությամբ ամբողջ սերունդներ ու ժամանակ աղարտված այդ իրականությունը իհարկե իրարու չէին պատկանելու: Իսկ ահա իր անցումը քաղաքականության, այլև իշխանության, ասել է ծիսակարգի շրջման՝ ընդունեցի խանդով, իմ փոխարեն հարթակ էր բարձրացել ինքը, իմ տեղը՝ կալանվում էր ինքը Վանոն, ոստիկանություն ասված մուրացկան կողոպտչի որջում կանգնում էր ինքը և այսօր ինքն է վիզ դրել այնտեղ, որտեղ սովորաբար վիզ են ջարդում:
Ինչ լավ է, որ քաղաքականությունը նույնպես, ինչպես գրականությունը, ինչպես մաթեմատիկան, պատժում է իրեն աղարտողներին, ինչ լավ է, որ գրականությունը քաղաքականություն է ղրկել իր եզակի չխարդախողին:

Աղբյուրը՝ Գրանիշ

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է