«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեսյոբւքյան իր էջում գրել է.
Ամենայն հարգանքով մեր կուսակցությունների եւ նրանց առաջարկի հանդեպ։ Մենք ունենք Գերագույն հրամանատար, որը որոշումներ է ընդունում եւ դրանց համար պատասխանատվություն կրում։ Հրաշալի կլիներ, եթե նա պարբերաբար խորհրդակցեր նախկին նախագահների եւ ԱԳ նախարարների հետ։ Բայց ոչ ավելին։

















