ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր այցելել է արցախցի մեր հայրենակիցներին, որոնց Կոտայքի մարզում ժամանակավոր կացարան է տրամադրել «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ընկերությունը:
Հյուրընկալող կազմակերպությունը Հադրութից, Մարտակերտից և Ստեփանակերտից ժամանած երեխաներին, կանանց և տարեցներին ապահովում է նաև սնունդով, հագուստով, հիգիենայի պարագաներով:
Երեխաների համար տեղում կազմակերպում են ծրագրավորման դասընթացներ:
Մարզպետարանի հետ համագործակցությամբ առաջիկայում կլուծեն նաև սոցիալական ծառայություններին առնչվող հարցերը:
Մասնավոր ոլորտի բազմաթիվ այսպիսի կազմակերպությունների ջանքերի շնորհիվ է նաև, որ կարողանում ենք աջացել արցախցի մեր հայրենակիցներին:
Դե իսկ արցախցիներն իրենց նման էին՝ ամուր, զուսպ և ուժեղ: Խոստացան, որ պատերազմից հետո մեզ բոլորիս ուրախությամբ կհյուրընկալեն Արցախում,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

















