

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ»օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:
Հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ Նադյա Չամին Աունի հետ: Աննա Հակոբյանը կայցելի նաև Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և այնտեղ կհանդիպի առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների հետ: Վարչապետի տիկինը կայցելի նաև Հայոց Ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան:
Աղբյուրը՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…