Հայաստան
19.10.2020

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակն ընդլայնելու պահանջով դիմել է ՄԻԵԴ

այաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ  կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու պահանջով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հոկտեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Երեկ դիմել ենք ՄԻԵԴ, հաշվի առնելով վերջին օրերի և վերջին շաբաթվա զարգացումները` կապված տարբեր տեսանյութերի հետ, որոնցում հստակ երևում են ռազմագերիների կամայական գնդակահարությունների, դիակների նկատմամբ վատ վերաբերմունքի, այլանդակությունների, գլխատումների և այլ դրվագներ, որոնք սարսափելի են և մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի անընդունելի են: Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք դիմել ենք ՄԻԵԴ` կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով, որպեսզի այն ոչ միայն քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը վերաբերի, այլ նաև վերաբերի ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի անվտանգության ապահովման հարցին»,- ասաց Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին արդեն դատարանի պատասխանը կլինի և այն ևս կլինի դրական:

«Ձեռնարկված միջանկյալ միջոցների կյանքի կոչելը բարդ է այս պրոցեսում, որովհետև պատերազմական գործողություններ են ընթանում, սակայն դրանք ազդեցությամբ շատ կարևոր են հիմա և հետագայում էլ շատ կարևոր են լինելու»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29