ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետներ Աշոտ Ղազարյանը եւ Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Գեղամ Էդիկի Գաբրիելյանին. N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ
Աշոտ Սերժիկի Ղազարյանին. N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ»,- նշված է հրամանագրում:

















