Հայաստան
21.10.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Հարգելի հայրենակիցներ,

Հարկ ենք համարում պարզաբանել ս.թ. հոկտեմբերի 20ին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստում ընդունված որոշումը, որի արդյունքում պայմաններ են ստեղծվելու մինչև պատերազմի վրա հասնելը ձեռք բերված և շուտով Երևան հասնող թվով 100 միկրոավտոբուսների կայանման և մի կետից կառավարման համար:

Ցավով պետք է արձանագրենք, որ որոշ «պատասխանատու» լրատվամիջոցներ, լավ գիտակցելով միայն վերնագրերով հետևություններ անելու վատ սովորույթը, ընդունված որոշումը աղավաղված են մատուցել՝ այս դժվարին իրավիճակում ցանկանալով բորբոքել մեր քաղաքացիների գերլարված նյարդերը:

Ինչպես արդեն նշեցինք, գումարն ուղղվելու է շինարարական աշխատանքներին, որոնք պետք է ապահովեն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակություն ունեցող ոլորտներից մեկի՝ տրանսպորտի աշխատանքի կառավարումն ապահովելուն:

Բացի այդ, հարկ ենք համարում շեշտել պետության և գործարարների համար այս բարդ իրավիճակում տնտեսական ակտիվությանը միտված համայնքի քայլերի կարևորությունը: Համայնքը իրավասու չէ, ինչպես պնդում են մեր քաղաքացիները, այդ գումարով զինամթերք գնել, բայց կարող է և պետք է նպաստի աշխատատեղերի ստեղծմանը, ներքին գնումներին, որոնց արդյունքում հարկային շարժ կարող է ակտիվանալ:
Հավաստիացնում ենք, որ պատերազմի առաջին իսկ օրվանից Երևան համայնքը իր ամբողջ ներուժն ուղղել է առաջնագծում մեր հերոսների համար ամուր թիկունք լինելուն, և այլ կերպ չէր կարող լինել: Երևանից Ստեփանակերտին՝ արտահերթ հրատապ նիստում 100 մլն դրամի փոխանցումը հնարավոր դարձավ ձեր վճարած հարկերի և տուրքերի շնորհիվ: Առաջնագծի սպասարկմանն են ակտիվորեն մասնակցում նաև Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող մի շարք ոլորտներ՝ տրանսպորտից մինչև շտապօգնություն՝ չսահմանափակվելով ներհամայնքային աշխարհագրությամբ:

Կոչ ենք անում լրատվամիջոցներին այս դժվարին իրավիճակում չտրվել վերնագրերով հասարակությանը մանիպուլացնելու գայթակղությանը, ապահովել ամբողջական լուսաբանում և մաքուր պահել տեղեկատվական դաշտը ներքաղաքական խարդավանքներից:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն
#ՀաղթելուԵնք

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն