Հայաստան
21.10.2020

Երևանի ավագանու որոշումը ֆեյսբուքյան կրքեր է բորբոքել

Երևանի ավագանու որոշումը ֆեյսբուքյան կրքեր է բորբոքել

Երեկ տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ Երևանի ավագանին որոշում ընդունեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար Երևան համայնքի 2020 թվականի բյուջեից շուրջ 49 մլն դրամ հատկացնել։ Որոշումը, որ ընդունվեց միաձայն, դժգոհություն է առաջացրել հասարակության որոշ շերտերի մոտ։ Վերջիններիս համար հասկանալի չէ, թե ինչու են նման գումարներ հատկացնում կայանատեղիի վերակառուցման համար, եթե այսօր մեր երկիրը ներքաշվել է պարտադրված պատերազմի մեջ։

«Դուք սրիկա եք, պարոնայք 100 000 դոլար կայանատեղիի նոր մուտքի համար։ Ու որոշումն ընդունվել է միաձայն…Ամբողջ ազգն ընկած փողա հավաքում, որ պատերազմ կարողանա վարի։ Ամբողջ ազգն ընկած պրիցելներ, ռացիաներա փնտրում աշխարհով մեկ։ Ուսանողությունն ու նախորդ կյանքի փափկասուն կանայք իրենց օֆիսներն ու սալոնները պահեստների վերածած տաք շոր ու գլխարկ են հավաքում, ծխախոտ ու քաղցրավենիք, որ զինվորին մի կաթիլ օգնած լինեն… Դուք ավտոկանգառի մուտք եք սարքո՞ւմ… Իսկ մտքներովդ անցելա՞ էս պատերազմի հերոս երիտասարդները ո՞նց են հետ ինտեգրվելու հասարակություն»,- գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նույնպես շտապել է տեղեկացնել հանրույթին, որ ինքն էլ է ապշած որոշումից, սակայն ռազմական դրությունից ելնելով, նիստի ընթացքում հարցեր չի ուղղել և ելույթ չի ունեցել. «Հիմա ինչպես ուզում են թող վարվեն, միևնույն է մեր կարծիքը չեն հարցրել ո՛չ երեկ, ո՛չ այսօր»։

Կրքերը փորձել է հանդարտեցնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը՝ նկատելով, որ պետության ցանկացած մարմին պետք է շարունակի աշխատել և կատարել սահմանված գործառույթները։ Եթե կարիք լինի վերաուղղելու պլանավորված բյուջեն այլ տեղ, դա ևս կարվի և արվում է ըստ նպատակահարմարության։

«Եկեք վերջ տանք ամեն ծախսվող գումարի շուրջ Ֆեյսբուքում էմոցիոնալ ալիք բարձրացնելու ավանդույթը։ Պետությունը պետք է շարունակի աշխատել արտակարգ պայմաններում»,- գրել է Գոհար Աբաջյանը։

Տեղեկացնենք, որ այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այս առիթով հայտարարություն է տարածել:

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
16:55
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
16:40
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
16:33
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
16:27
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
16:10
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
15:51
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
15:33
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
15:04
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
14:47
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
14:23
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
14:06
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
13:46
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
13:28
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
13:16
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան 
13:02
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան