Ռուս խաղաղապահների մուտքը ղարաբաղյան կոնֆլիկտի գոտի ընդունելի է հայկական կողմի համար՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Ինտերֆաքսին տված հարցազրույցում։
«Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը։ Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ։ Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը։
Քրիստինե Հովսեփյան

















