Հայաստան
23.10.2020

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 160 դեպք

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 160 դեպք

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 23-ի ժամը 15:00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 160 դեպք, որոնցից 42-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 118-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 45-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։

Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 36-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 4-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Լրահոս
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
16:55
Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի այս ամենը, տեղս չեմ գտնում. Նարեկ Կարապետյան
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
16:40
Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է. վարչապետ
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
16:33
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
16:27
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
16:10
Հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում. Ալեքսանյան
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
15:51
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
15:33
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
15:04
Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
14:47
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
14:23
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
14:06
Վերջին երկու ամսում սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ այցն է Հայաստան․ վարչապետ
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
13:46
Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
13:28
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
13:16
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան 
13:02
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան