Հայաստան
26.10.2020

«Էսօր Հայաստանն ու սփյուռքը պիտի թասիբի կաթսա լինեին». վարչապետը դիմեց հայ կանանց

«Ադրբեջանը հիմա զարմանում է՝ էսքան աշխարհից զենք ենք բերում, աշխարհի զենքը թափում ենք Արցախի գլխին, տարբեր երկրների հատուկջոկատայիններով, էս ո՞նց է, որ մինչև հիմա չեն հանձնվում: Մենք պետք է ասենք, որ չենք հանձնվելու, բայց դա պետք է լինի ոչ միայն ֆեյսբուքյան լայքի աջակցության խոսքեր, այլ ՀՀ-ում չպետք է լինի բժիշկ, որը պատրաստ լինի թեկուզի իր ամենահարազատին, իր որդուն տալ կեղծ տեղեկանք, որ նա կորոնավիրուսով հիվանդ է, և չպետք է լինի մարդ, որ այդ տեղեկանքը վերցնի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով հերթական ձախողված հրադադարի մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հայ կանանց․

«Էսօր մեր երկրում պիտի թասիբը եռար, Հայաստանն ու սփյուռքը պիտի թասիբի կաթսա լինեին։ Սփյուռքի թասիբն էսօր եռում է, գլուխ եմ խոնարհում, Հայաստանում թասիբն էդքան չի եռում, ես կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք։ Մեր կանայք պիտի մեր տղամարդկանց ասեն, որ այս իրավիճակում որևէ երկմտություն որևէ մեկի կողմից չի ներվելու։ Կանայք ոչ թե պիտի պայքարից, հաստատակամությունից հետ պահեն իրենց որդիներին, ամուսիններին, եղբայրներին, այլ ընդհակառակը, պիտի թասիբը եռա»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով․

«Հայ ժողովուրդն իր արձագանքով պետք է ցույց տա, որ չէ՛, կապիտուլյացիա չի լինելու, կոտրվել չի լինելու, հանձնվել չի լինելու»։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29