

Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայում տասնամյակի ամենահորդառատ անձրևները իսկական քաոս են առաջացրել: Ինչպես հաղորդում է BBC-ն, հեղեղումների պատճառով փլուզվել է ճանապարհամերձ հենապատը, արդյունքում զոհվել է 15 մարդ, կաթվածահար է եղել տրանսպորտային ամբողջ ցանցը՝ այդ թվում օդային և երկաթուղային: Տեղի իշխանությունները այսօր հայտարարել են ոչ աշխատանքային օր և բնակչությանը կոչ արել դուրս չգալ տներից: Երկրի ավիացիոն իշխանությունները փակել են նաև Մումբայի միջազգային օդանավակայանի հիմնական թռիչքուղին այն բանից հետո, երբ վայրէջք կատարող ինքնաթիռներից մեկը սահել և դուրս է հայտնվել թռիչքուղուց: Բարեբախտաբար, ինքնաթիռի ուղևորներից տուժածներ չկան: Այս պահին չեղարկվել/հետաձգվել է ավելի քան 100 թռիչք:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…