Հայաստան
28.10.2020

Հարկային և մաքսային բեռից կազատվեն ներմուծվող որոշ ապրանքներ

Հարկային և մաքսային բեռից կազատվեն ներմուծվող որոշ ապրանքներ

Կառավարությունը ընդունել է երկու կարևոր օրենք, որոնցից մեկի կարգավորման առարկան այն է, որ հնարավորություն է տրվում կազմակերպություններին և ֆիզիկական անձանց առանց հարկային և մաքսային պարտավորություններ կրելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից միության անդամի կարգավիճակ ունեցող ապրանքներ ներկրել և հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին որպես շահառուներ։ Հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

«Նախարարությունների մասին է խոսքը, որոնց ցանկը սահմանված է նշյալ օրենքով և խոսքը վերաբերում է տվյալ դեպքում ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկից,աքցիզային հարկից և բնապահպանական հարկից ազատելու մասին»,- նշեց Պողոսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ սա հնարավորություն է, որի շրջանակներում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են Եվրասիական տնտեսության անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին առանց հարկային և մաքսային պարտավորությունների ծանրաբեռնվելու, և օրենքով նախատեսված է, որ կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ և արտոնությունները կիրառելի կլինեն այս ցանկում նշված ապրանքների նկատմամբ։

Արման Պողոսյանը շեշտեց, որ ցանկ սահմանելու նպատակը այն է, որ այս նախաձեռնությունը և, առհասարակ աջակցությունը, լինի առավելագույնս արդյունավետ և հասցեական։ Միաժամանակ շատ կարևոր է այն, որ օրենքը ունի անցումային կարգավորումներ հետևյալ տրամաբանությամբ՝ քանի դեռ կառավարությունը այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, նշյալ արտոնությունները կիրառելի են բոլոր ապրանքների նկատմամբ։

Այս կարգավորումը պայմանավորված է նրանով, որ շատ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք, սկսած ռազմական դրության հայտարարման առաջին օրերից, ներկրել և պետական կառավարման տարբեր մարմինների հանձնել են լայն շրջանակի ապրանքների տեսականի և, եթե ցանկի կիրառությունը հետընթաց լինի, սա կարող էր խնդիրներ առաջացնել այն իմաստով, որ կարող էին լինել ապրանքներ, որոնք ներկրվել և հանձնվել են, սակայն կառավարության կողմից հաստատվող ցուցակում չկան։ Ուստի անցումային կարգավորումները հնարավորություն են ընձեռում, մինչև ցանկի սահմանումը, այս արտոնյալ կարգավորումները կիրառել բոլոր ապրանքներ նկատմամբ, իսկ ցանկի սահմանումից հետո միայն՝ ցանկում ներառված ապրանքների նկատմամբ։

Բանախոսը մանրամասնեց, որ այս գործընթացը պետք է փաստաթղթավորվի պարզագույն կանոններով, մասնավորապես՝ կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից դուրս գրվող փաստաթղթերով պետք է փաստաթղթավորեն այս ապրանքների հանձնումը, իսկ ֆիզիկական անձինք և քաղաքացիները ցանկացած վավեր համարվող փաստաթղթով կարող են իրենց կողմից ներկրված և պետական կառավարման մարմիններին հանձնվող ապրանքները փաստաթղթավորել։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն