Categories: Uncategorized @hy

«Սիրուն մազերով Էվայի բռնաբարության պատմությունը պատմություն չի. սա հորըր ա»․ Լյուսի Քոչարյան

Սիրուն մազերով Էվայի բռնաբարության պատմությունը պատմություն չի. սա հորըր ա: Ամենավախենալու հորըրներից, էն որ կարդալիս թուքդ կոկորդիդ ա չորանում, մի հատ հայացքդ տեքստից կտրում ես, որ ուշքի գաս, հետո շարունակես:
Միշտ պնդել եմ, որ հայ հասարակության կնատյացությունը ֆենոմենալ ա: Հիմա արդեն չեմ կողմնորոշվում՝ կնատյացությունը, թե՞ այլատյացությունն ա ավելի ֆենոմենալ: Մեկը մեկին փաթաթած ունեն, հարգելի տղաներ և աղջիկներ:
Հետքի նյութի քոմենթներից վայելեք նաև. չկա սենց բան: Մի տղամարդ էլ իրեն ավելի ցիվիլ նմուշի տեղ էր դրել ու գրել՝ իհաա՜րկե բռնություն գործադրած յուրաքանչյուր տղամարդ պետք ա խստագույնս պատժվի, բայց.. մի տեսակ շատ գեղարվեստորեն ա գրած, դրա համար էլ հավատ չի ներշնչում:
Վայ արտաշնչեմ ես ձեր հավատները՝ առ հայ հասարակության վեհանձնությունն ու սրբությունը: Արտաքսեմ ես ձեր լավատեսությունը՝ առ հայերի հյուրընկալ լինելը: Նույնիսկ բնականոն ցինիզմս չի հերիքում, որ արտահայտվեմ պատշաճ կերպով։
Նյութն անպայման կարդացեք որպես հայ հասարակության արատների մասին դիդակտիկ նյութ, բայց մի երկու փշաքաղեցնող հատված էլ էստեղ զետեղեմ.

«Արմենի եղբայրը սկսեց հետապնդել Էվային։ Նա խնդրեց Էվայի թարգմանչին փոխանցել նրան, որ Էվան պետք է վերանայի իր դիրքորոշումն ու հետ վերցնի բողոքը։ Նա ակնարկեց, որ հարցի լուծման այլ՝ խաղաղ ճանապարհներ էլ ունեն։ Նա պնդում էր, որ Էվան պետք է մտածի իր եղբոր երեխայի ճակատագրի մասին»։ Ու էլի արտաքսեմ ես ձեր ուշացած խաղաղ ճանապարհները՝ աղջկա մազերի ու այլազգի լինելու վերաբերյալ։
«Երբ ոստիկանությունը որպես վկա հարցաքննել է այն տան բնակիչներին, ովքեր հրաժարվել էին Էվային օգնել, նրանք ընդունել են, որ Էվայի դիմաց փակել էին իրենց դռները, որովհետև չէին հավատացել նրան. «Բոլորը գիտեն, որ Հայաստանում «նման բան» չկա, իսկ եթե կա էլ, ուրեմն արտասահմանցի կանայք իրե՛նք են դրդում»:
Կազմալուծեմ ես ձեր՝ «կանայք իրենք են դրդում»-ը։

Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան էջից՝

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago