Հայաստան
31.10.2020

Յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար. ԱՆ-ն պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթին

Յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար. ԱՆ-ն պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթին

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել.

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում կրկին հիշել է առողջապահական համակարգը, այս անգամ մտահոգությունների փոխարեն` անցնելով լուրջ մեղադրանքների։

Հիմա էլ պարզվում է, թե «նախարարությունը ծանոթով է պացիենտներին հոսպիտալացնում»։
Մեջբերենք մի հատված. «Հնարավոր է՝ գործի նախարարությունում, այսպես ասած, ծանոթ գտնելու տարբերակը: Ահա թե ինչպես են Հայաստանի առողջապահության նախարարությունում պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին»։

Անհասկանալի է «Ժողովուրդ» օրաթերթի պահվածքն այս օրերին, որը ջանք չի խնայում, շարունակաբար ցեխ է շպրտում` թիրախավորելով մի գերատեսչության, որն այս պահին զբաղված է հազարավոր կյանքեր փրկելով։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը խորհուրդ ենք տալիս դիտողականություն ձեռք բերելու այլ տարբերակներ փնտրել և հանգիստ թողնել արդեն իսկ ծանրաբեռնված և գերլարումով աշխատող համակարգը:

Այս պահին բժշկական կենտրոններում բուժում են ստանում առաջնագծում կռիվ տված, վիրավորում ստացած մեր զինվորները և դրան զուգահեռ նաև անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները։

Այո’, նրանք բոլորն էլ մեր «ծանոթներն են», մեր հայրենակիցները, և նրանցից յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար: Եվ, ցավոք, մինչ դուք Ձեր հերթական մեղադրանքներն եք «հորինում», նրանցից ոմանք մահանում են, և մահճակալներն ազատվում են հերթագրված հիվանդներին ծառայելու համար:

Իսկ թե «ինչպես է պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին նախարարությունը», անցե’ք այս հղումով` (https://www.moh.am/#1/3315)։

Լրահոս
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
13:28
Ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները. Լայեն
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
13:16
Մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում. վարչապետ
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան 
13:02
Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան 
Շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Լայեն
12:34
Շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Լայեն
Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. վարչապետ
12:04
Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. վարչապետ
Նեթանյահուն ուզում է դադարեցնել Իսրայելին տրվող ԱՄՆ ֆինանսական օգնությունը
11:44
Նեթանյահուն ուզում է դադարեցնել Իսրայելին տրվող ԱՄՆ ֆինանսական օգնությունը
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
11:34
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Թրամփ. ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը անցնի Չինաստանի վերահսկողության տակ
11:06
Թրամփ. ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը անցնի Չինաստանի վերահսկողության տակ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
10:49
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ
17:06
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ
Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ
16:50
Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ
Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
16:23
Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
16:08
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
15:58
ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին
15:41
Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին