Հայաստան
02.11.2020

ԱՀ ժամանած քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ Հայաստանում

ԱՀ ժամանած քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ Հայաստանում

Ժամանակավոր Հայաստան տեղափոխված արցախահայության համար մշակվում է հատուկ ծրագիր, որը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, սակայն աշխատանք է տարվում նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ լրացուցիչ ֆինանսական աջակցություն ներգրավելու համար։ Սանձազերծված պատերազմը նոր իրավիճակ է ստեղծել, ուստի նոր իրավիճակին արձագանքելու մեխանիզմներ են մշակվում, որը շուտով կհրապարակվի։ Լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Զարուհի Բաթոյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե կան սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներ՝ պայմանավորված պատերազմով, կարող են օգտվել սոցիալական աջակցության եղած ծրագրերից՝ դիմելով իրենց համայնքներին։

Իսկ Արցախից ժամանած քաղաքացիները Հայօրդաց տանը մնում են մեկ գիշեր առավելագույնը, որից հետո ուղղորդվում են հատուկ նախապատրաստված կացարաններ, որոնք կարող են լինել մասնավոր սեկտորի պատկանող, ինչպես նաև կարող են լինել պետական կառույցների ենթակայության տակ գործող կազմակերպություններ։

Նախարարը մանրամասնեց, որ ԱՀ քաղաքացիները կարող են ՀՀ-ում ստանալ իրենց կենսաթոշակները, նաև, եթե նոր է դիմում գրելու անհրաժեշտություն առաջացել, կարող են դիմել սոցիալական ապահովության տարածքային գրասենյակներ։ Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստին, այս ուղղությամբ ևս աշխատանքներ իրականացվում են, որ քաղաքացիները ստանան իրենց հասանելիք նպաստը։

Տիկին Բաթոյանը հայտնեց, որ նախարարության միջոցով ֆինանսական աջակցություն չի տրամադրվում Արցախից ժամանած ընտանիքներին, բայց լուծվում են առաջին անհրաժեշտության՝ սնունդի, հագուստի, հիգիենայի պարագաների խնդիրները։ Յուրաքանչյուր անձի հաշվարկով որոշակի զամբյուղ կա մշակված, որի համար իրականացվում են գնումներ համայնքների կողմից, նաև մասնավոր սեկտորը և կամավորական խմբերն են աջակցում գործընթացին։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն