Հայաստան
02.11.2020

Այսօրվա դրությամբ արգելված հրապարակումների թիվը 300-ից ավել է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր փոփոխությունների արդյունքում Ոստիկանության կողմից ամենօրյա և ամենժամյա մոնիթորինգ է իրականացվում՝ հիմնականում սոցիալական ցանցերի և էլեկտրոնային հրապարակումների հետ կապված։ Այն կոչերը, ուղերձները, որոնք կրում են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, միանշանակ, դրանց նկատմամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,- ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Ինչ վերաբերում է իշխանափոխության հետ կապված կոչերին, վերջինս նշեց՝ դրանց ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են, սակայն հիմնականում դրանցով զբաղվում են իրավապահ այլ մարմիններ՝ Գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն։

Ֆիդանյանի խոսքով՝ հստակ սահմանված է, թե որ գրառումների նկատմամբ պետք է հսկողություն իրականացվի, և որ դեպքերում դրանք ենթակա են տույժերի և հեռացման։ Փոխոստիկանապետը հայտնեց, որ այսօրվա դրությամբ արգելված հրապարակումների թիվը 300-ից ավել է, որոնցից 1/3-ը բաժին է ընկնում լրատվամիջոցներին։ Պաշտոնատար անձինք, համաձայն օրենսգրքի համապատասխան դրույթների, ենթակա չեն տուգանման իրենց հրապարակման համար։

Արա Ֆիդանյանը Վազգեն Մանուկյանի հրապարակման հետ կապված մանրամասներ չհայտնեց, սակայն նկատեց, որ իշխանության հրաժարական պահանջելը պետք է դիտարկել համապատասխան դիսպոզիցիայով։ Եթե հրապարակման մեջ չկան իշխանության բռնի տապալման կոչեր, ապա Քրեական օրենսգրքով որևէ գործողություն իրականացնել հնարավոր չէ։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29