Հայաստան
02.11.2020

Անխուսափելիորեն ունենալու ենք պետական պարտքի աճ. Ատոմ Ջանջուղազյան

2021 թվականին տնտեսական աճ նախատեսվում է 4,8 տոկոս, սակայն չափազանց մեծ է անորոշության աստիճանը թե՛ համավարակով, թե՛ ռազմական գործողություններով պայմանավորված։ Լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ կանխատեսումն արված է 6 տոկոսանոց տնտեսական անկման կանխատեսման վրա, թեպետ այդ կանխատեսումից հետո նախարարությունը վերանայել է բյուջեն և գնահատվել է, որ, ռազմական գործողություններով պայմանավորված, լրացուցիչ 0,8 տոկոսի չափ բացասական զարգացումներ կարող են սպասվել այս տարի։

Հետևաբար դրանից բխող համախառն ներքին արդյունքի հավանական մեծությունը կարող է ավելի պակաս լինել, քան բյուջեի նախագծի հիմքում 2020 թվականի համար նախանշված է։ Նախարարը նկատեց՝ դրանից կախված նաև հարկային եկամուտներն են վերանայվել, ինչպես նաև ծախսերի նույն մակարդակի պայմանները պահելու պարագայում լրացուցիչ պարտք ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի հնարավոր լինի ֆինանսավորել պակասորդը։

Ջանջուղազյանը փաստեց՝ արտաքին պարտքը կհատի 60 տոկոսի շեմը, սակայն պետք է հաշվի առնել, որ 2020 թվականը բացառիկ է գնահատվել կատարված իրողությունների հիման վրա, ուստի կիրառվում են բացառիկ իրավիճակին համապատասխան, օրենքով նախատեսված կանոններ։ Այդպիսին կլինի նաև 2021 թվականը, քանի որ ներկա անորոշությունն այնպիսինն է, որ թույլ չի տալիս միանշանակ վերականգման մեկնարկի պահն ու տևողությունն արձանագրել։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29