Հայաստան
04.11.2020

Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստեփանակերտի և Շուշիի թիրախավորման մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծումը:

«Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին:

Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:

Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք»,- նշված է մեկնաբանության մեջ:

Լրահոս
Թրամփ. ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը անցնի Չինաստանի վերահսկողության տակ
11:06

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
10:49

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ
17:06

Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ
16:50

Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
16:23

Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
16:08

ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
15:58

Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին
15:41

Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
15:27
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում
15:05

Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին
14:59

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
13:33

Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
13:22

Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
13:12
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
12:54