Հայաստան
04.11.2020

ԱԺ աշխատակազմի պարգևատրման ֆոնդից տնտեսվել է 252 մլն դրամ

Բյուջե-2021-ի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը տեղեկացրեց, որ ԱԺ 2021 թվականի բյուջեի նախագիծն իր 7 միջոցառման մասով կազմում է 6 միլիարդ 98 միլիոն դրամ։

«Ազգային ժողովի գործունեության ապահովման, օրենսդրական վերլուծական և ներկայացուցչական ծառայություններին բաժին է ընկնում ամենամեծ տեսակարար կշռով՝ 92.2 տոկոս մասնաբաժնով 5 միլիարդ 620 միլիոն դրամը, որը 2020-ի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.7 միլիոն դրամով», – նշեց Սիրկանյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, թե որոնք են այն ծախսային հոդվածները, որոնցով 2020-ին տնտեսում կամ ավելի քիչ ծախս է իրականացվել, Սիրականյանը պատասխանեց․

«2020-ի բյուջեում երկու անգամ խոշոր վերանայում է տեղի է ունեցել: Առաջինը կապված է եղել համավարակի հետ, ինչի արդյունքում ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ է վերաբաշխել 503 մլն դրամ: Այստեղ ամենամեծ մասնաբաժինը կրում է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ հոդվածը: Գործուղումից է բավականին մեծ գումար վերադարձվել, ինչպես նաև այլ ծախսերից»:
Սիրականյանը հավելեց, որ 2020 թվականի ընթացիկ կատարման մասով կան էլի տնտեսումներ, որոնք այս պահին չեն վերադարձվել պահուստային ֆոնդ:

«Ունենք շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ համավարակով, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին, այնպես էլ պատգամավորներին պարգևատրումներ չեն տրամադրվել»,- ասաց նա:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29