Հայաստան
05.11.2020

Կարճ ասած՝ թարգեք ամեն, հատկապես՝ վճարովի ապուշների լսել. Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական պատերազմի մասին | Առավոտ

Կարճ ասած՝ թարգեք ամեն, հատկապես՝ վճարովի ապուշների լսել. Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական պատերազմի մասին | Առավոտ

Առավոտ | Ինչպե՞ս զանազանել հավաստի տեղեկատվությունը կեղծից հարցին ի պատասխան, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց՝ այսօր թացը չորից տարբերելը հեշտ չէ, որովհետեւ լուրջ պրոֆեսիոնալներ են աշխատում ապատեղեկատվություն ստեղծելու համար. «Այդ գործում ներգրաված են հազարավոր մարդիկ եւ նրանք աշխատավարձ են ստանում, որպեսզի այնպես անեն, որ մարդիկ հեշտ չկարողանան թացը չորից տարբերել»:

Այսօր «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկման ընթացքում Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ տվեց տեղեկատվություն ստանալու համար ընտրել այն լրատվամիջոցները, որոնք վստահելի են: Նրա խոսքով, այսօր նաեւ բազմաթիվ փորձագետներ են հայտնվել աշխարհում, որոնք մեծ գումարներ են ստանում հարեւան երկրից ու նստած վերլուծում են եւ այդ նյութերով ազդում մարդկանց ուղեղների վրա. «Կարեւոր չի՝ մարդ ինչքան լուրջ դեմքի արտահայտությունով է խոսում, բայց չգիտես ինչու, լիքը մարդ, Հայաստանից լուրջ դեմքով նստած լսում են, այդ փորձագետներին: Կարճ ասած՝ թարգեք ամեն, հատկապես՝ վճարովի ապուշների լսել, լսեք այն լրագրողներին, որոնց գիտեք, կան շատ վստահելի լրատվամիջոցներ, որոնք առաջնագծում են, որոնց տված տեղեկատվությունը լրիվ հերիք է»:

Հարցին՝ տեսանյութերը, որոնք ոչ պաշտոնական են, որտեղ ռազմական գործողությունների տեսարաններ են կամ ադրբեջանական դրոշ տնկելու, ինչպե՞ս են ազդում հասարակության հոգեբանության վրա, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ դրանք երկու կողմի վրա էլ մեծ ազդեցություն են ունենում. «Ադրբեջանական կողմը Ֆեյսբուքում գովազդ է տեղադրում, որպեսզի այդ տեսանյութերը հայկական կողմին հասնեն, որովհետեւ համոզված են, դա, առնվազն, հոգեբանական ընկճվածություն է առաջացնում: Տեղադրում են նաեւ ռազմական հանցագործություններ պարունակող տեսանյութեր, որոնք ուղղված են ադրբեջանական եւ հայկական հասարակությանը: Ակնհայտ է, որ սրան պատրաստվել են նախապես»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն