Հայաստան
05.11.2020

Վերջին երկու տարում բանակ ավելի շատ տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել, քան՝ վերջին 10 տարում. Հովհաննիսյան

Վերջին երկու տարում բանակ ավելի շատ տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել, քան՝ վերջին 10 տարում. Հովհաննիսյան

Վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական ժամանակակից զենք է մտել բանակ, քան՝ վերջին 10 տարում: Բոլորը գիտեն դրա մասին:

2016 թվակնից հետո մեր մոտ հարցեր են բարձրացել, որ պետք է զինվել, և 2018-19 թթ ավելի շատ ենք զինվել, քան երբևէ:

Այս մասին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերության հաղորդման շրջանակներում՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը վերջին մեկ տարում է «Բայրաքթարներ» ձեռք բերել, իսկ Հայաստանը վերջին մեկ տարում հակագործիքներ ինչու ձեռք չի բերել:

«Նախ Ադրբեջանը վերջին մեկ տարում չի զինվել: 2013, 2014, 2015 թվականներին Ադրբեջանը մեծ տեղ է տվել ԱԹՍ-ներին, հիմնականում իսրայելական, գործարաններ բացեցին, փորձարկումներ արեցին, բայց շատ դեպքերում չհասնելով հաջողությունների, մասնավարապես 2020 թվականի ամռանը խայտառակ լինելով Տավուշում, էդքան ծախսից հետո, էդքան քանակ ձեռք բերելուց հետո, հապճեպ կարգով Թուրքիայի հետ կնքեցին պայմանագրեր: Մենք ունենք դրանց ապացույցները, խոցված բայրակթարների արտադրության ամիսը օգոստոս-սեպտեմբերն է:

Սա նշանակում է, որ Ադրբեջանն իր խայտառակությունից հետո դիմեց Թուրքիային, բերեցին թուրքական ԱԹՍ-ների քանակ, պահելով նաև իսրայելականը:

Ես վստահ եմ նաև, որ զուտ գնում էլ չի եղել, այսինքն միայն վճարովի ծառայություն չէ, որ Թուրքիան մատուցել է, այլ առանց դրա բերվել են «Բայրաքթարներն» ու օգտագործվել են, և ոչ միայն դրանք:

Այսինքն մենք տեսնում ենք այս մի քանի ամիսների ընթացքում ահռելի միջոցների ներդրում, որպեսզի տեխնոլոգիական առավելությունը լինի իրենց կողմը:

Հիմա, եթե մեզ ասում են ինչու համարժեք միջոց չեք ձեռնարկել. հարգելիներս նման սպառազինությունն արժի շատ լուրջ գումար: Զուտ համեմատության համար բերեք նայենք, թե տասնյակ տարիներ Ադրբեջանն ինչ բյուջե է դրել Զինված ուժերի վրա, մենք ինչ բյուջ ենք դրել:

Ընդ որում, եթե դուք էսպես տանում եք վերջին տարին, վերջին երկու կամ երեք տարին, ասեմ, որ վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական ժամանակակից զենք է մտել բանակ, քան՝ վերջին 10 տարում: Միայն 2018, 2019, 2020 թվականների ընթացքում, բոլորը գիտեն դրա մասին»,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն