Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար անհրաժեշտությունից ելնելով` Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն կտրամադրի:
Հայաստան կժամանեն օրթոպեդիայի վիրաբույժներ, նաև կուղարկվի բժշկական սարքավորումներ, դեղորայք:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Այս օգնությունն արտացոլում է հակամարտության զոհերի նկատմամբ Ֆրանսիայի ունեցած համերաշխությունը և համալրում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությունների շարքը»,-գրել է դեսպանը:

















