Արցախ

«Շուշիի ճակատամարտը մեր զորքը փառքով է ավարտելու». Արծրուն Հովհաննիսյան

Ճեպազրույցի ժամանակ, ներկայացնելով իրավիճակն Արցախում, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Այսօր առավոտյան հյուսիսում թշնամու փոքրաթիվ խմբերը հրետանու աջակցությամբ հարձակվել են, բայց տալով կորուստներ, հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ մեր զորքերին հաջողվել է ետ շպրտել հակառակորդին՝ կրկին պատճառելով զգալի կորուստներ: Շուշիի մեջ, ճանապարհների վրա պարիսպների մոտ եղել են սաստիկ մարտեր, այս պահին էլ դրանք որոշակի ինտենսիվությամբ ընթանում են: Սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ, փորձել են օգնության հասնել Շուշիում գտնվող իրենց ստորաբաժանումներին, բայց դիմել են փախուստի: Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել դրական: Մենք թույլ չենք տալիս որևէ ուղղւթյամբ հաջողությունները զարգացնել, բայց մարտերն ընթացքի մեջ են: Արդեն 3-4-րդ օրն է՝ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են նաև գիշերային ժամերին»:

«Ես վստահ եմ, որ Շուշիի ճակատամարտը մեր զորքը փառքով է ավարտելու ու հաղթանակելու է: Վստահենք մեր զորքին ու սպասենք»,- ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Թիվ 1

Recent Posts

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

8 minutes ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

2 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

3 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

3 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

4 hours ago