

2020 թվականը կրկնակի տարօրինակ է Առողջապահական ոլորտի համար, քանի որ տարվա ընթացքում էական փոփոխություններ են եղել առողջապահության բյուջեի մասով։ Առաջին փոփոխությունը եղել է համավարակով պայմանավորված, երբ ստիպված հավելյալ ծախսեր իրականացվեցին, իսկ երկրորդ փոփոխությունը կապված է ռազմական գործողությունների արդյունքում կրկին հավելյալ ծախսերով։ ԱԺ առողջապահության, սոցիալական և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Արսեն Թորոսյանը։
«Ընդհանուր առմամբ՝ ծախսերի աճը մեզ համար ցանկալին չէ, և մենք պլանավորում էինք, նաև հայտ էինք ներկայացրել շատ ավելի մեծ աճի համար՝ հաշվի առնելով, որ առողջապահությունը շատ կարևոր և առաջնահերթ ոլորտ է ընդհանրապես երկրի, մարդկային կապիտալի զարգացման համար, նաև տնտեսական աճի համար, սակայն եղած իրողությունների պատճառով, առնվազն ունենք նույն ծավալի բյուջե և որոշ բարձրացումներ որոշ տողերով»,- ասաց նախարարը։
Այսպիսով, ըստ առողջապահության նախարարի ներկայացրած տվյալների, «Առողջության առաջնային պահպանում» ծրագրի համար 2021 թվականին կհատկացվի 27,9 մլրդ դրամ, աճ է նախատեսվում ամբուլատոր պոլիկնիլիկական բժշկական ծառայությունների համար, քանի որ այս ոլորտում կար խնդիր բժշկական հաստատությունների պահպանման ծախսերի մասով՝ հաստատությունները մի կերպ էին տարին դրական բալանսով փակում։
«Հանրային առողջության պահպանում» ծրագրի բյուջեն նույնպես աճել է՝ 6,3 մլրդ դրամ, այն պայմանավորված է վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պայքարով։ Խոսքը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» ազգային կենտրոնի պահպանման ծախսերին է վերաբերում։ Համավարակի դեմ հիմնական պայքարն այս կազմակերպությունն է իրականացնում։
«Իմունիզացիայի ազգային ծրագրում» բյուջեի աճը կապված է վակցինաների ձեռք բերման նպատակով։
«Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» ծրագրում աճը շատ չնչին է՝ 27,2 մլրդ դրամ, սակայն բուն ծրագրի մեջ տեղի է ունեցել ենթածրագրերի փոփոխություններ։ Զինծառայողներին և փրկարար ծառայողներին, նաև նրանց ընտանիքի անդամներին «Բժշկական օգնություններ» ծառայության միջոցառման հաշվին տեղի է ունեցել մոտ 500 մլն դրամի ավելացում։
«Բժշկական օգնություն» ծրագրում ևս առկա է բյուջեի աջ՝ 15,8 մլրդ դրամ։ Աճը տրվելու է հետևյալ ենթածրագրերին՝ «Անհետաձգելի բժշկական օգնություն» ծառայություններին, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն» ծառայություններին, «Հոգեկան հիվանդների և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն» ծառայություններին և այլն։
Աճ կա «Շտապ օգնության ծառայություններ» ծրագրի համար՝ 5 մլրդ դրամ։ «Մոր և մանկան օգնություն» ծառայության համար նախատեսվում է 19,1 մլրդ դրամ՝ առկա է բյուջեի նվազում, սակայն մատուցվող ծառայությունների մասով նվազում չի լինելու։
Ավելի փոքր ծրագրերում էական փոփոխություններ չկան։
Քրիստինե Հովսեփյան Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…