Հայաստան

Հայկական զինված ուժերի մասին գումարի դիմաց Ադրբեջանին տեղեկություններ տված անձը կալանավորվել է․ ԱԱԾ

Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի եւ ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ․ Ս․-ն կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Մամուլի կենտրոնից նշեցին, որ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում գտնվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաեւ մարդկային կորուստների եւ այլնի վերաբերյալ, որն ընդունելով՝ լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները եւ դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումարներ։

Ընդ որում, որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ ԶՈւ-երում՝ այդ եղանակով կրկին տեղեկություններ հավաքագրելու եւ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով, ինչը սակայն նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինների կողմից մերժվել է նրան աշխատանքի ընդունելու դիմումը:

Թիվ 1

Recent Posts

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

3 minutes ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

21 minutes ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

39 minutes ago

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…

47 minutes ago

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

1 hour ago

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

1 hour ago