Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց՝ դժգոհելով պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրումից:
Մի խումբ քաղաքացիներ էլ մուտք էին գործել խորհրդարանի շենք: Ցուցարարների կարծիքով՝ վարչապետի ստորագրած փաստաթուղթը ԱԺ-ն պետք է հաստատի, որից հետո միայն կմտնի ուժի մեջ: Նրանք պահանջում են, որ պատգամավորները ներկայանան խորհրդարան, փաստաթուղթն անվավեր ճանաչեն:
Հավաքվածների մի խումբ էլ փակել է Բաղրամյան պողոտան:

















