Facebook
10.11.2020

Ոչ մի բաշիբոզուկ չփորձի երկրումս քաոս սարքի, առիթից օգտվի ու իշխանություն փորձի վերցնել

Ոչ մի բաշիբոզուկ չփորձի երկրումս քաոս սարքի, առիթից օգտվի ու իշխանություն փորձի վերցնել

Ամեն անգամ Արցախ մեկնելուց խնդրում էի, որ թիկունքներս ամուր պահեք, քանի որ ամենասկզբից պարզ էր, թե ինչ ծրագրով և ինչ դավադրություն է տեղի ունենալու։ Բայց դրա մասին առիթ կունենամ խոսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը։

«Ինչ վերաբերվում է փաստաթուղթը ստորագրվելուն, ստորագրողի հետ դեռ հարց ու պատասխան կունենանք, դեռ կհասկանանք ինչն ինչոց է, որից հետո մեր անելիքը կորոշենք, բայց ոչ մի բաշիբոզուկ չփորձի երկրումս քաոս սարքի, առիթից օգտվի ու իշխանություն փորձի վերցնել։

Իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ոչ երբեք կեղծ ու վախկոտ պոպուլիստներին ու երկիրն էս օրը հասցրածներին։

Սահմանում մեկանգամյա զենք վերցրած ու սելֆի արածնե՛ր, հանկարծ չփորձեք ցեխին ու ցրտին խրամատում արկերի ու անօթաչուների դեմ մաքառած տղերքի ու ձեր մեջ հավասարության նշան դնել։ Երեկվանից էդ տղերքն ու իրենց հրամանատարները բոլորիդ հարց էին/են տալիս, թե ինչի՞ չգնացիք ու չկանգնեցիք թշնամու դեմ կռվում։

Հ.Գ. ովքեր և սահմանում են եղել և մեծ հարցեր են լուծել սահմանի համար ,ու հիմա օբյեկտիվորեն հարցերի շարան է առաջացել, պետք է ստանան իրենց հարցերի պատասխանները։

Հ.Հ.Գ. ժողովո՛ւրդ, խնդրում եմ, անկախ ամենից, մի շտապեք ու ամեն սրիկա առիթավորվողի բարձրախոս մի տվեք։

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. տարիներ շարունակ երկիրն էս օրը հասցրածներ, բանակի ու առհասարակ պետության հաշվին հարստացածներ, քանի ասեցինք պատերազմի ժամանակ ձեն չհանենք, որ չպառակտվենք, ձեր արածն արեցիք, հիմա սսկվեք, քանի որ թավիշ էլ չի լինելու, ԴՈ՛ՒՔ, նախևառաջ դուք պետք է պատասխան տաք ձեր արածների համար»։

Լրահոս
Մենք ԵԱՏՄ-ին վերաբերվում ենք որպես մեր կազմակերպություն. Պապոյան
13:28
Մենք ԵԱՏՄ-ին վերաբերվում ենք որպես մեր կազմակերպություն. Պապոյան
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
13:08
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Հյուսիս-հարավի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
12:53
Հյուսիս-հարավի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին հարաբերությունների ամրապնդման համար
12:40
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին հարաբերությունների ամրապնդման համար
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
12:14
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
11:57
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
11:45
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
11:28
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
11:25
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
11:19
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
11:15
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը