Հայաստան
10.11.2020

Մենք կրեցինք շատ մեծ կորուստներ, բայց կարող ենք ունենալ շատ ավելի լավ Հայաստան

Մենք կրեցինք շատ մեծ կորուստներ, բայց կարող ենք ունենալ շատ ավելի լավ Հայաստան

Ստեղծված իրավիճակի տարատեսակ վերլուծություններում իրատեսական կարևորագույն շեշտադրումներ է կատարել Թաթուլ Հակոբյանը։ Նա, մասնավորապես, նշել է․

Սեպտեմբերի 26-ին եթե այս տարբերակի մասին ասվեր որևէ մի հայի այս մասին, անգամ շատ սարսափելի երազում դա չէր պատկերացնի։ Բայց սա առաջարկ չէ, սա պարտադրանք է, և մենք ենթարկվել ենք այդ պարտադրանքին, որովհետև չենթարկվելը կարող էր նշանակել Արցախի ամբողջական կորուստ։

Արդյո՞ք մենք մեր ուժերը ճիշտ ենք գնահատում․ այդ մարդիկ, որոնք պահանջում են դենոնսացիա, կռվելու ե՞ն, մենք կարողանալու ե՞նք շարունակել պատերազմը, եթե կարողանալու ենք՝ որտե՞ղ է ավարտվելու պատերազմը․ պատերազմն ավարտվելու է մեր կորցրած տարածքների հետ վերադարձումով, ու ավելի առաջ գնալով, թե՞ պատերազմն ավարտվելու է մեր հերթական կորուստներով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է պետությունը տա

Մենք չենք բանակցել․ տեքստ է դրվել, և մենք ստորագրել ենք դա։ Պետք է հարցին մի ուրիշ կողմից մոտենալ․ իսկ պետք է ամբողջը կորցնենք, որ հանգստանա՞նք, գուցե պետք է նաև նվազագույնը փորձել փրկել․ և նվազագույնը փրկվել է։ Ես չեմ   գովաբանում իշխանություններին։ Ես ներկայացնում եմ ռեալ իրավիճակը։ Մենք կարող էինք ունենալ ավելի վատ իրավիճակ, ունենայինք էլի հազարավոր18-20, 30 տարեկան զոհեր, ու կորցնեինք ամեն ինչ։ Մնացած շահարկումները իշխանության կռիվ է։

Մենք ունենք հետևյալ իրավիճակը․ պատերազմը դադարեցվել է, պատերազմը դադարեցրել է ոչ թե հայկական բանակը, այլ Ռուսաստանը։ Ռուսաստանը ըստ էության  միակողմանիորեն մտցնում է խաղաղապահ ուժեր, և անհայտ է մնում Արցախի կարգավիճակը, որի մասին բառ անգամ չկա գրված։

Չեմ բացառում, որ սա կարող է բերել սահմանների ապաշրջափակման Թուրքիայի հետ։

Այս պահին ներքաղաքական որևէ ցնցումից պետք է խուսափել։ Այս իշխանությունը ժամանակավոր պետք է մնա, բայց հստակ պետք է սահմանվի նոր ընտրությունների անցկացման ժամանակացույց։ Եթե «Իմ քայլ»-ը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ էլի կհաղթի, թող էլի գա իշխանության։

Ղարաբաղյան հակամարտության մեջ չպիտի լինեն 100 տոկոսով հաղթողներ և 100 տոկոսով պարտվողներ։ Եթե որևէ կողմ 100 տոկոսով պարտություն կրի, ապա փորձելու է ռևանշի հասնի՝ ինչպես որ կարծես թե Ադրբեջանն արեց 94-ի անժամկետ հրադադարից հետո։

Խաղաղապահները շատ կարևոր են, բայց ժողովուրդներն իրենք պետք է փորձեն խաղաղություն գտնել։

Պետք է ավելի շատ սիրենք այս Հայաստանը, այս պարտությունից դասեր քաղենք, և սա թող դառնա Նոր Հայաստանի շարժիչ ուժ։ Մենք կրեցինք շատ մեծ կորուստներ, բայց մենք կարող ենք ունենալ շատ ավելի լավ Հայաստան։

Նվարդ Մելիքյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն