ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն երկրորդ օրն է՝ շարունակաբար միտումնավոր սխալ տեղեկատվություն է հրամցնում հանրությանն առ այն, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը «հրահանգ» է ստացել ցանկացած գնով ձեռք բերել հիմնավորումներ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, խմբակցության այլ անդամների անձեռնմխելությունից զրկելու միջնորդություններով ՀՀ Ազգային Ժողովին դիմելու համար:
Քանի որ տիկին Զզոհրաբյանը առիթը բաց չի թողնում այս ապատեղեկատվութունը անհիմն կերպով շարունակաբար կրկնել, ստիպված ենք հիշեցնել, որ նախ՝ ՀՀ գլխավոր դատախազն ի պաշտոնե հիմնավորումներ ու ապացույցներ գտնող չէ և ի տարբերություն տարատեսակ գրավոր հանձնառություններով իրենց կաշկանդող անձանց՝ հրահանգներով, հանձնարարություններով չի առաջնորդվում և իր գործառույթներն իրացնում է՝ հիմնվելով բացառապես Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների, իսկ քրեական վարույթների շրջանակներում՝ նաև քրեադատավարական ընթացակարգերի և ապացույցների, փաստական տվյալների համակցված ամբողջականության գնահատման հիման վրա:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին թիրախավորելու պատրանք ստեղծելու, դա քաղաքական նպատակներին ծառայեցնելու գործելակերպից, մնալ ողջախոհության սահմաններում և դրսևորել իրավաչափ վարքագիծ:
Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…
ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…
«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…