Հայաստան
13.11.2020

Պատերազմն ավտոերթ չէ

Պատերազմն ավտոերթ չէ

«Դեռևս կա Քարվաճառը պահպանելու հնարավորություն, ուստի մեզանից կախվածը պետք է անենք դրա համար։ Քարվաճառն անառիկ պահող զինվորը պետք է տեսնի, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին և աջակցում է իրեն։ Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հրաժարվում Քարվաճառից և ձգտում ենք պահպանել մեր լեռնային ամրոցը»,- համացանցում գրառում է կատարել Ժիրայր Սեֆիլյանը՝ առաջարկելով բոլոր ցանկացողներին միանալ Սասնա ծռերի նախաձեռնած ավտոերթին։

Ստորագրված համաձայնագրի պարտավորությունները մեղմելու տարբերակներ և ելքեր փնտրելը, իհարկե, անհրաժեշտություն է, սակայն պետք չէ մոռանալ, որ մինչ այդ մեր Բանակը՝ համալրված պահեստազորայիններով և աշխարհազորայիններով, մարտնչել է 45 օր։ Եվ մենք չենք կարող անտեսել, որ մեր տղաները կռվել են 45 օր և դիմակայել են թշնամական՝ մի քանի անգամ մեզ գերազանցող ուժերին։ Կռվել են արժանապատիվ, բայց պատերազմի մի հատվածում հակառակորդը գերազանցել է մեզ։ Էլ ավելի մի՛ նսեմացրեք իրողությունը։

Արդար լինելու համար պետք է հիշատակել, որ Ազգային-ժողովրդական բևեռը մասնակցել է մարտական գործողություններին՝ քանի՞ օր՝ չեմ կարող ասել։ Հիմա նշվում է, որ քաղաքական ուժը հաղթելու ելքեր է առաջարկել, և դա ամրագրված է Facebook-յան գրառումներում, որն անհերքելի է։ Առաջարկվում էր թշնամու օդային գերակայությունը չեզոքացնելու համար «ոչ թռիչքային դարձնել» պատերազմական գոտին, հակառակ դեպքում կորուստերը շարունակվելու են։

Հնչող առաջարկությունը միջոց էր, բայց թե ուշացած էր, թե՝ անհնարին և անիրատեսական մեր սահմանափակ հնարավորություններով։ Ուստի այլընտրանքը միայն կռվելն էր՝ մահն աչքի առաջ իմանալով։ Արդյո՞ք կհաղթեինք անձնազոհ կռվով և գրեթե վերջացած զենքով, նույնիսկ անտեսելով աշխարհաքաղաքական իրողությունները, հետևություններ արեք ինքներդ, բայց նաև զերծ մնացեք վտանգավոր նախաձեռնություններից, որոնք կվտանգեն ոչ միայն 45 օր կռված տղաների կյանքը, այլև այն մի կտոր հողը, որ պահպանել են մեր քաջերը իրենց անձնազոհության շնորհիվ։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն