Գրականություն
13.11.2020

Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է

Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է

Այսօր՝ նոյոմբերի 13-ին, Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է:

Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ.-ի նոյեմբերի 13-ին` Նոյեմբերյանի Կոթի գյուղում։ 1966-69 թթ. Ծառայել է խորհրդային բանակում։ 1974թ.-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը` բանասերի որակավորմամբ։ 1983 թ.-ին լույս է տեսնում «Կիրակի» ընդհանուր վերնագրով պատմվածքների առաջին ժողովածուն։

Վանո Սիրադեղյանը հայ ժամանակակից արձակագիր է, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ, «Առավոտ» թերթի հիմնադիր։

Նա բազմաթիվ պատմվածքների և գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են նաև վրացերենով:

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ | Սիրելու տարիք

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։
Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։

Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։

Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։
«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։

Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։
Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․

Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։
Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։

Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։

Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Լրահոս
Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո
17:03
Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո
Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների․ Մեսրոպ Առաքելյան
16:51
Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների․ Մեսրոպ Առաքելյան
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
16:30
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
16:07
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
15:55
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Իսրայելը վերջին 10 օրում ​​ամեն ինչ անում է համաձայնագիրը խափանելու համար․ Էրդողան
15:32
Իսրայելը վերջին 10 օրում ​​ամեն ինչ անում է համաձայնագիրը խափանելու համար․ Էրդողան
Երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը, ուղարկել ենք դատախազություն. Իոաննիսյան
15:00
Երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը, ուղարկել ենք դատախազություն. Իոաննիսյան
Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման․ Վիկտոր Վասիլև
14:23
Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման․ Վիկտոր Վասիլև
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
13:59
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Չալաբյանն ընտրություների թեմայով հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ
13:30
Չալաբյանն ընտրություների թեմայով հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
13:16
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
13:07
Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
12:46
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
12:26
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան
12:08
Հայկական ապրանքները չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան