Հայաստան

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ը հայտարարություն է տարածել սկանդալային միջադեպի կապակցությամբ

Հարգելի՛ հետևորդներ,

Հայտնում ենք, որ 13․10․2020թ֊ին, ժամը 17։30֊ի սահմաններում անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 38 հասցեում գտնվող գրասենյակ, շուրջ 10 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով գրասենյակի բնականոն աշխատանքը հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել աշխատակիցների հասցեին՝ նրանց անհիմն մեղադրելով որպես համացանցում զինվորների հասցեին հայհոյանքներ և կեղծ լուրեր տարածողների։

Ավելին, նույն անձինք իրենց խուլիգանական գործողությունները նկարահանել և տարածել են համացանցում։

Անհայտ անձանց վերոշարադրյալ գործողությունների ընթացքում մեծ վնաս է հասցվել Ընկերության համբավին, իսկ աշխատակիցներին հասցվել է ծանր բարոյահոգեբանական վնաս, ինչի արդյունքում մինչ այժմ խաթարված է գրասենյակի բնականոն աշխատանքը և Ընկերությունը կրում է ֆինանսական վնասներ։

Նշված գրասենյակը հանդիսանում է Ընկերության սեփականությունը և այնտեղ բացառապես ծավալվում է ապահովագրական գործունեություն և անհեթեթ է անգամ արդարանալ, թե այդ աշխատակիցները զինվորների կամ որևէ մեկին հայհոյանքներ տարածելով են զբաղված։

Ներկայումս Ընկերությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

57 seconds ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

22 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

36 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

46 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago