Հայաստան
15.11.2020

ՊՆ-ն տեղեկատվական մանիպուլյացիա է որակում 2016թ․-ի տեսանյութը, որտեղ Դավիթ Տոնոյանը խոսում է իսրայելական «կամիկաձե» ԱԹՍ-ի մասին․ հայտարարություն

ՊՆ-ն տեղեկատվական մանիպուլյացիա է որակում 2016թ․-ի տեսանյութը, որտեղ Դավիթ Տոնոյանը խոսում է իսրայելական «կամիկաձե» ԱԹՍ-ի մասին․ հայտարարություն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է որակել շրջանառվող 2016 թվականի տեսանյութը։ Նշվում է, որ 2016 թվականին կատարված նկարահանման մեջ, այդ ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններիընթացքում հայկական ուժերի դեմ կիրառված իսրայելական, հիմնականում Harop տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին, մինչդեռ նրա խոսքերի տակ ցուցադրվում են 2020 թվականին կիրառված բոլորովին այլ, թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ։

«Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։ Նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է, քանի որ 2016 թվականին կատարված նկարահանման մեջ, այդ ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հայկական ուժերի դեմ կիրառված իսրայելական, հիմնականում Harop տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին, մինչդեռ նրա խոսքերի տակ ցուցադրվում են 2020 թվականին կիրառված բոլորովին այլ, թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ։

Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը, 2016 թվականին խոսել է սպառազինության մեկ տեսակի մասին, իսկ շրջանառվող տեսանյութում նրա խոսքերը վերագրվում են 4 տարի անց կիրառված սպառազինության բոլորովին այլ տեսակի, որն, ի դեպ, Ադրբեջանի սպառազինության մեջ է հայտնվել Արցախի դեմ պատերազմից անմիջապես առաջ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը։ 2016 թվականին կիրառված Harop և 2020 թվականին կիրառված Bayraktar TB2 տիպի անօդաչուների միջև տեխնոլոգիական և կիրառական ահռելի տարբերություն կա, և բացարձակ անընդունելի է սպառազինության մեկ տեսակին տրված մեկնաբանությունները վերագրել բոլորովին ուրիշ տեսակի։

Իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են 2016-ին, հեշտ հայտնաբերելի են, մասնավորապես նաև շնորհիվ շարժիչի աշխատանքի բարձր աղմուկի, որը լսելի է մեծ տարածության վրա,ինչը հնարավորություն է տալիս անձնակազմին պատսպարվել մինչև հարվածը, մյուս կողմից նաև թիրախավորել դրանք։

Մինչդեռ Bayraktar-ները գործում են անհամեմատ մեծ բարձրության վրա և դրանց հայտնաբերելը շատ ավելի բարդ է։ Իսրայելական Harop-ները, ինչպես 2016-ի, այնպես էլ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում, համեմատաբար հեշտ հայտնաբերվում և խոցվում էին հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցով։ Մասնավորապես, 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է շուրջ 200 իսրայելական Harop տեսակի ԱԹՍ։

Մինչդեռ թուրքական արտադրության Bayraktar-ները հայտնաբերելն ու ոչնչացնելը անհամեմատ բարդ է՝ շնորհիվ դրանց բոլորովին այլ տեխնոլոգիական բնութագրերի։ Բայց նույնիսկ այդ պարագայում հայկական ուժերին հաջողվել է պատկառելի քանակությամբ Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ ոչնչացնել, ինչի արդյունքում հակառակորդը, որոշ դեպքերում, ստիպված էր ընդհանրապես դադարեցնել դրանց թռիչքները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես անընդունելի է համարում նման մանիպուլյացիաները՝ դրանք վերագրելով վերջին շրջանում նկատվող, հետևողական և ուղղորդված կերպով բանակի հեղինակությանը հարված հասցնելու խիստ վտանգավոր ծրագրերին, և կոչ անում հասարակությանն ու ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ նման էժանագին հնարքներին տրվելուց և դրանք տարածելուց»,- ասվում է հայտարարությունում։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն