Հայաստան
15.11.2020

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինվորների բուժմամբ զբաղվող հայ եւ օտարազգի բժիշկների հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։

Նրանք պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին Հայաստանի համար այս բարդ ժամանակահատվածում իրենց կողմից ցուցաբերած աջակցության համար՝ առաջարկելով նաև նրանցից շատերին մնալ Հայաստանում այստեղ գործունեություն և փորձի փոխանակում ծավալելու համար։

Բժիշկներից ոմանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում վերադառնալ Հայաստան՝ տեղի բժիշկների հետ իրենց մասնագիտական փորձը կիսելու և աշխատելու։ Նախարարը լսել է նաև բուժաշխատողների նկատառումներն ու աշխատանքի ընթացքում նկատած խնդիրները: Վերջիններս մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնց լուծման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել։

Լրահոս
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ
17:06

Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ
16:50

Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
16:23

Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
16:08

ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
15:58

Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին
15:41

Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
15:27
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում
15:05

Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին
14:59

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
13:33

Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
13:22

Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
13:12
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
12:54
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան
12:24

Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան
12:02