Հայաստան
17.11.2020

Գ․ Մանուկյանի հայտարարություններն ընդամենը նրա երևակայության դրսևորումն են և ոչ այլ ինչ, քան պարզունակ սուտ. ՀՔԾ

Գ․ Մանուկյանի հայտարարություններն ընդամենը նրա երևակայության դրսևորումն են և ոչ այլ ինչ, քան պարզունակ սուտ. ՀՔԾ

Նախօրեին լրատվամիջոցներով Երևանի Ազատության հրապարակում կայացած հավաքի հեռարձակման ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից Գեղամ Մանուկյանը հավաքի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասել էր, թե քրեական գործով անցնող բոլոր անձանց հանրահավաքի ժամին կանչել են ՀՔԾ և իբրև այնտեղ քննիչները նրանց ասել են. «Բան էլ չունենք ձեզ հարցնելու, մի ժամ պետք ա մնաք, որ միտինգի չգնաք»:

Այս կապակցությամբ հատուկ քննչական կոմիտեից պարզաբանում են, որ Գ. Մանուկյանի նշած օրը՝ 13.11.2020թ.-ին, ինչպես վերջինս, այնպես էլ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով հրավիրվել են հարցաքննության:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ նշված հարցաքննությունների ընթացքում, բացի գործի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելուց, նրանց այլ բնույթի հարցեր չեն տրվել և քրեական գործի շրջանակներից դուրս անհարկի ձևակերպումներ, այդ թվում՝ Գ. Մանուկյանի կողմից՝ քննիչներին վերագրված արտահայտություններ չեն հնչեցվել:

«Այնպես որ Գ. Մանուկյանի հայտարարություններն ընդամենը նրա երևակայության դրսևորման արդյունք են և ոչ այլ ինչ, քան պարզունակ սուտ:

Ի դեպ, որոշ լրատվամիջոցների ևս կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց: Մասնավորապես՝ 16.11.2020թ.-ին «Hayeli.am» լրատվական կայքով «ՀՀ տարբեր իրավապահ մարմինների 13 քննիչներ հրաժարական են տվել» վերտառությամբ և ՀՀ ՀՔԾ քննչական կազմի լուսանկարով լուրի տարածումն ուներ ընդամենը դիտելիություն ապահովելու և այդ կերպ նշված լրատվամիջոցի ցանկությունը որպես իրականություն ներկայացնելու նպատակ: Ի հեճուկս նմանատիպ շահարկումների՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության բոլոր քննիչները շարունակում են աշխատել բնականոն հունով և իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ հանրությանը հորդորում ենք չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, լինելով ապաքաղաքական կառույց, շարունակում է օրենքով իրեն վերապահված ողջ գործիքակազմը ծառայեցնել հանրության շահերին՝ ապահովելով օրենքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն