64 տարեկանում մահացել է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Գեներալ Մանվելը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ղեկավարել Էջմիածնի կամավորական գումարտակը: Որպես հրամանատար՝ մասնակցել է Հադրութի շրջանի պաշտպանական և Մարտակերտի շրջանի ազատագրական գործողություններին:
Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

















