Քաղաքականություն

«Ազատ Հայաստան» նախաձեռնության հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ

Նոյեմբերի 10-ից՝ հայտնի հայտարարության հրապարակումից և  այս պահին դրա մասամբ իրականացումից հետո Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերից ու խնդրով անհանգստացած անհատներից պահանջում է վեր կանգնել նեղ անձնական , խմբային և քաղաքկան շահերից, դրսևորել բացառիկ պատասխանատվություն հայրենիքի ապագայի և ինքնիշխանության նկատմամբ, վճռականորեն մերժել ծայրահեղական, այն է՝ ամեն ինչ կորսված է և ոչինչ հնարավոր չէ փոխել՝ կարգախոս դարձած մոտեցումը, նախաձեռնել քայլեր և ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակում ինչ-որ բան փոխելու համար, եթե նույնիսկ, ըստ որոշ կարծիքների, այդ փոփոխությունների համար առկա է , առաջին հայացքից, ընդամենը տեսական հնարավորություն:

Չնայած  հայտնի եռակողմ հայտարարությամբ նախատեսված որոշ շրջաններ, մասնավորապես, Քարվաճառի և Քաշաթաղի (Լաչինի), դեռևս չեն հանձնվել Ադրբեջանին, այնուամենայնիվ, հայաստանյան ներքաղաքական օրակարգում բացակայում այդ շրջանները վերադարձնելու դրույուների վիճարկումը՝ թեկուզ քաղաքական մակարդակում: Նշված մոտեցումը որոշ ներքին և արտաքին ուժերի կողմից պատճառաբանվում է եռակողմ հայտարարության անփոփոխելիության մասին պնդումներով, մինչդեռ, Ադրբեջանն արդեն իր մի շարք հայտարարություններով խախտել է երեք երկրների ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունը: Մասնավորապես, ս.թ. նոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, մեջբերում՝ «…մեր երկու հարևանները՝  Ռուսաստանը և Թուրքիան կմասնակցեն ադրբեջանցիների և հայերի անվտանգության ապահովման գործողություններում»: Սա ոչ այլ ինչ է, քան հայտնի հայտարարության ուղղակի խախտում ( որտեղ Թուրքիայի նման ներգրավման  մասին բառ անգամ չկա գրված) , ինչով հող է նախապատրաստվում հայտարարության դրույթների կատարման գործում Թուրքիայի ակտիվ ներգրավման համար, որի մասին թուրքական կողմը բազմիցս հայտարարել է:

Հարգելի գործընկերներ

Ելնելով վերը նշվածից, «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը կոչ է անում  խնդրով անհանգստացած բոլոր հասարակական-քաղաքական ուժերին, անհատներին և լրատվամիջոցներին  ներքաղաքական օրակարգ բերել Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող Քարվաճառի և Քաշաթաղի (Լաչինի) շրջանների վերադարձի վիճարկման հարցը՝ հետևյալ հիմնավորումներով.

Հաշվի առնելով՝

  • Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթներում առկա որոշակի անորոշություննրը և տարընթերցումները, որոնք կարող են ապագայում լուջ մարտահրավերներ հանդիսանալ Արցախի Հանրապետության և նրա ազգաբնակչության անվտանգության համար
  • Եռակողմ հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ հիշատակման բացակայությունը, այն դեպքում, երբ հակամարտության կարգավորման բուն նպատակը հենց արցախի կարգավիճակի ճշտումն է
  • Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի առկայության անհրաժեշտությունը
  • Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային, կրոնական և պատմական հուշարձանների նպատակային պղծումը և ոչնչացումը Ադրպեջանի կողմից
  • Թուրքիայի՝ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելու նկրտումները և ռազմական ազդեցության ընդլայնումը
  • Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությամբ եռակողմ հայտարարության դրույթների խախտումը
  • Քարվաճառի ու Քաշաթաղի (Լաչին) շրջանների ռազմավարական նշանակությունը Արցախի Հանրապետության ու նրա ազգաբնակչության անվտանգության և ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման հարցում
  • Առաջարկել, ՀՀ կառավարությանը , վարչապետին և Արցախի Նախագահին, հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները, ու, հատկապես, Արցախի վերջնական  կարգավիճակի հետ կապված անորոշությունն ու Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններով արդեն իսկ խախտված եռակողմ հայտարարությունը, մինչև վերջինիս դրությների հստակեցումը և իրավական ուժ ունեցող վերջնական պայմանագրի կնքումը, ժամանակավոր կասեցնել եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Քարվաճառի ու Քաշաթաղի (Լաչին) շրջանների՝  Ադրբեջանին հանձնելու գործընթացը
  • Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին աջակցելու ՀՀ և ԱՀ վերը նշված դիրքորոշումը
  • Դիմել ՌԴ նախագահին Քարվաճառի ու Քաշաթաղի (Լաչին) շրջանների՝ Ադրբեժանին հանձնելու դրույթների ժամանակավոր կասեցման ամբողջ ժամանակահատվածում խաղաղապահ ուժեր տեղակայել նաև Քարվաճառի և Ադրբեջանի Հանրապետության սահմանների շփման գծի երկայնքով
  • Դիմել Արցախի Հնրապետության նախագահին և ՊԲ հրամանատարին զինված ուժերի ստորաբաժանումները ժամանակավորապես դուրս չբերել Քարվաճառի ու Քաշաթաղի (Լաչին) շրջաններից մինչ նշված մտահոգությունների և դրանց վերացման ուղղված գործընթացների ավարտը
  • Նշված գործընթացը սկսելու դեպքում քաղաքական աջակցության կոչ անել ՀՀ և ԱՀ իշխանություններին և զինված ուժերին
  • Անհրաժեշտության դեպքում հանրային աջակցության միջոցառումներ կազմակերպել և անցկացնել Քարվաճառում

Հարգելի գործընկերներ

  «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի բոլոր հասարակական-քաղաքական ուժերին  և անհատներին, հայրենիքի ապագայի համար  այս պատասխանատու օրերին ժամանակավորապես վեր կանգնել ներքաղաքական, խմբային ու անհատական շահերից, օրակարգի համար առաջին խնդիր դարձնել վերը նշված մտահոգությունները՝ միանալով այս հայտարարությանը՝ ջանքերը համատեղելով  խնդրի լուծմանը, ինչը անելու համար ժամանակը չափազանց սուղ է:

(Հայտարարությունը բաց է նաև լրամշակման համար)

«Ազատ Հայաստան» նախաձեռնություն

Թիվ 1

Recent Posts

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

7 mins ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

9 mins ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

45 mins ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

48 mins ago

Քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով…

1 hour ago

«Տեղի ունեցող իրադարձությունները մտահոգության մեծ տեղ են տալիս». նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին։ «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,…

2 hours ago