Քաղաքականություն

Եթե Թուրքիան չդադարեցնի սադրանքները, ապա ԵՄ-ն կքննարկի պատժամիջոցների հարցը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հնարավոր է համարել, որ ԵՄ-ի ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում կարող են քննարկել Անկարայի նկատմամբ պատժամիջոցները՝ Արևելյան Միջերկրածովում նրա գործողությունների համար, – տեղեկացնում է armenpress.am-ը։

«Ցավոք, ամեն անգամ տեղի են ունենում նոր սադրանքներ, ուստի դա Թուրքիայի ձեռքում է: Եթե մինչև դեկտեմբեր Թուրքիայից դրական ազդակներ չլինեն, եթե լինեն հետագա սադրանքներ, ինչպես Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս, ապա կլինեն շատ դժվարին բանավեճեր (դեկտեմբերին ԵՄ-ի ղեկավարների)»,- հայտարարել է Մաասը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցությունից առաջ, որը տեղի Է ունեցել տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Առայժմ, նրա խոսքով, Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտության կարգավորման փորձերն արդյունքների չեն հանգեցրել, որոնք ակնկալում են Եվրոպայում: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք Անկարայի դեմ պատժամիջոցները, նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ում այդ հարցը բարձրացրել են նաեւ ավելի վաղ: Մաասը կոնկրետ երկրներ չի նշել, բայց ակնարկել Է Կիպրոսը եւ Հունաստանը, որոնք ընթացիկ տարում այդ հարցը դրել են եվրոպական բանակցությունների շրջանակներում:

«Եթե բարելավումներ չլինեն Թուրքիայի առնչությամբ, ապա կելնեմ այն բանից, որ թեման (պատժամիջոցների) կրկին դեր կխաղա դեկտեմբերին ԵՄ-ի խորհրդում»,- հայտարարել է Մաասը: Վերջին ժամանակներս Աթենքի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են: Դա կապված Է այն բանի հետ, որ թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետազոտություններ Է անցկացնում Արեւելյան Միջերկրածովի շրջանում, որը Հունաստանը համարում Է իր բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ): Հունաստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության են բերվել: Թուրքիան նաեւ հետազոտություններ է անցկացնում Կիպրոսի մերձակայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թիվ 1

Recent Posts

Արցախի ԱԺ նախկին նախագահին «դեղին քարտ են ցույց տվել» Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի հետ շփվելու համար

Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը Եռաբլուրում…

14 seconds ago

ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի…

17 mins ago

ՀՀ-ի և Բելառուսի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած…

47 mins ago

23 անհայտ կորածի ընտանիք կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ…

57 mins ago

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կևում է

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Գլխավոր քարտուղար դառնալուց հետո…

1 hour ago

Կարևորվել է «Նաիրիտ գործարանում» քիմիական նյութերի անվտանգ կառավարումը

Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ…

1 hour ago