Հայաստան

Պարտությունը կործանում չէ, իսկ կռվելը արվեստ է, արհեստ չէ

«Որոշումս վաղուց եմ կայացրել, որպեսզի զորացրվեմ բանակից դեռ հոկտեմբերի 5-ին։ Եվ դրա հիմքը եղել է, այն ժամանակ զեկուցագիր չեմ գրել զորացրվելու, որովհետև հաշվի եմ առել, որ պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս է հասցնելու Զինված ուժերին և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը։ Չնայած այդ ընթացքում ես որոշումը կայացրել եմ, բայց շարունակել եմ, իմ հնարավորության սահմանում, աջակցել բանակին իմ խորհուրդներով, ինչպես նաև ոչ անմիջական, բայց միջնորդավորված ռազմաքաղաքական իշխանությանը։ Որոշումս վերջնական կայացրել եմ ՀՀ վարչապետի գիշերվա լայվից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և «վնգստացողներին» դուրս մղել հրապարակից»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Վերջինս նշեց՝ չի խոսել մի պարզ պատճառով՝ այս ընթացքում զինվորականներին չի թույլատրվում որևէ լրատվամիջոցի հարցազրույց կամ մեկնաբանություն տալ և չի արձագանքել իր մասին եղած հրապարակումներին։ Հակոբյանը շեշտեց, որ սուտը, ստի տարածումն այս ընթացքում քայքայել է մեր երկիրը։

«Ես չեմ ուզում մեղավորներ փնտրել, պարզապես մեր երկիրը կանգնած է ճգնաժամի առաջ, և ես ուզում եմ այս միջոցով ազդել, հասարակությանը և ղեկավարությանը հասցնել իմ խոսքը։ Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորեցնելը, սուտ ինֆորմացիա տարածելը։ Բայց կա չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի ճիշտ ինֆորմացիայի 30 տոկոսը։ Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը, որը ընկալելի չէ»,- նկատեց զինվորականը՝ հավելելով, որ պատերազմին մասնակցած զինվորները հարցազրույցներ են տալիս, որոնք չեն տիրապետում իրավիճակին։ Ավելին՝ այն մարդիկ, ովքեր կռվել են, չեն խոսում։

Հակոբյանը փաստեց՝ բանակը կռվելու արվեստ է սովորեցնում։ Իսկ կռվելը արվեստ է, արհեստ չէ։ Մեր Կանոնավոր բանակը չի նահանջել, կամ շատ քիչ է նահանջել։ Նահանջել ենք այն վայրերում, որտեղ կամավորներ են կռվել, որոնք գնացել են պատերազմ, բայց չունեն այնքան ունակություններ, որ կարողանան պատերազմ հաղթել։

«Պարտությունը կործանում չի, պարտությունը նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է։ Միայն պետք է ճիշտ գնահատես և ճիշտ հետևություններ կատարես։ Պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է։ Մեր բոլոր անհաջողությունները սկսել են ԶՈՒ-ի՝ պատերազմի նախապատրաստումից։

Նախկինների ու ներկաների մասին շահարկումներից խուսափեց Հակոբյանը, քանի որ ինքը զինվորական է, խոսեց բացառապես թվերով և մասնագիտորեն։ Վերջինս նշեց, որ վարչապետը 5-օրյա ժամկետում է հիմնավորել իր ազատման դիմումը, այնուհետև նշանակել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին՝ «ամենից անպատրաստ գեներալին», որից հետո սկսվել է «Բանակի քանդման գործընթացը»։ Եվ պարտությունն անգրագիտության, կռվելու արվեստին չտիրապետելու արդյունք է։ Մովսես Հակոբյանը ներկայացրեց մանրամասներ կատարված «բարեփոխումներից», որոնք էլ հանգեցրել են այսօրվա իրավիճակին։ Սխալներ են թույլ տվել ոչ միայն քաղաքական իշխանությունները, այլ նաև զինվորականները։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

8 hours ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

9 hours ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

9 hours ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

9 hours ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

9 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

10 hours ago