Հայաստան

Հայաստանը նոր մեծ վերականգնողական կենտրոնի նախագիծ է մշակում. մանրամասնում է նախարար Թորոսյանը

Հայաստանի առողջապահական համակարգը պատվով է դուրս գալիս երկու մարտահրավերներից՝ կորոնավիրուս և պատերազմ: Այն դրսևորվել է լավագույն ձևով՝ շնորհիվ բուժաշխատողների, բուժքույրերի, մայրապետերի: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառանալով առողջապահական համակարգի ներկայիս վիճակին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին:

-Պարոն Թորոսյան, վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասինոր Հայաստանը հումանիտար աղետի առաջ է կանգնածառողջապահական համակարգը ճգնաժամի շեմին էԻնչպես կգնահատեք ներկայում համակարգի վիճակը՝ հաշվի առնելով մի կողմից պատերազմըմյուս կողմից կորոնավիրուսը:

-Իհարկե, ասել, որ աղետի մեջ ենք կամ ճգնաժամի շեմին ենք մի քիչ դժվար է, որովհետև այդ անցումը որևէ տեղ սահմանված չէ, թե որն է մինչ ճգնաժամի շեմը և որը դրանից հետո: Ամեն դեպքում իրավիճակը շարունակում է բարդ մնալ շատ վաղուց: Եթե հիշենք կորոնավիրուսի հետ կապված ամառային փոքրիկ բարելավումը, միևնույն է, այդ ժամանակ ևս առողջապահական համակարագի վիճակը բարդ էր: Դրա հետ մեկտեղ, եթե անդրադառնանք կոնկրետ բուժօգնություն ստացող քաղաքացիներին՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին, պատերազմի հետևանքով վիրավորվածներին, ապա մենք մինչ օրս էլ կարողացել ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Վիրավորների մասով դա 100 տոկոսով է արվում, իսկ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների հետ կապված, գիտենք, որ ունենք հերթեր, երբ մարդիկ սպասում են հոսպիտալացման: Այստեղ էլ փորձում ենք, այնպես անել, որ ամենածանր վիճակում գտնվողները շատ արագ հոսպիտալացվեն: Ամեն դեպքում մի բան ակնհայտ է` առողջապահական համակարգն աշխատում է սահմանային վիճակում: Այսինքն՝ սրանից ավելի ռեսուրս՝ լինի մարդկային, մահճակալային, սարքավորումային, ինչու ոչ ֆինանսական, հնարավոր չէ գործնականում ավելացնել: Մեր խնդիրն այն է` այնպես անել, որ այդ ծառայության կարիք ունեցող քաղաքացինրի թիվը քչանա, վարակի տարածվածությունը նվազի, որովհետև այլ տեղ չկա հնարավորությունները մեծացնելու: Եվ դա օբյեկտիվ է, պայմանավորված չէ որևէ մեկի կամքով: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ առողջապահական համակարգը պատվով է դուրս գալիս այս երկու մարտահրավերներից: Դրա վառ ապացույցն է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող մեր քաղաքացիների թվում մահացության տոկոսը, որը 1.5 է: Աշխարհի շատ երկրների համեմատ սա բավական լավ ցուցանիշ է: Կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է մինչև 4, 5, 6 նույնիսկ 10 տոկոսի:

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում վիրավորվածների ընդհանուր թվում մահացության տոկոսին, ապա այն մոտ է 1-ին: Նրանք, այն քաղաքացիներն են, որոնք վիրավորվել են, տեղափոխվել են հոսպիտալային օղակ ու դրանից հետո չի հաջողվել նրանց կյանքը փրկել:

Ուժերի հնարավոր մոբիլիզացիայով, կազմակերպված ու համակարգված առողջապահության համակարգն աշխատել է: Կարծում եմ՝ ականատեսները նույնպես կվկայեն, որ Գորիսի, Վարդենիսի բժշկական կենտրոնները, որտեղ հիմնական հոսքն էր գնում, ինչ արագ էին աշխատանքները կազմակերպում, քանի շտապօգնության մեքենաներ էին ներգրավում: Սանիտարական ավիացիայի մասին չեմ խոսում, երբ այս ընթացքում 82 թռիչք է կատարվել: Օր է եղել ավիացիայի միջոցով 10 հոգու տեղափոխություն է կատարվել, և դա արվել է բավական բարդ պայմաններում: Առողջապահական համակարգը դրսևորել է իրեն լավագույն ձևով՝ շնորհիվ բուժաշխատողների, բուժքույրերի, մայրապետերի, ինչու ոչ նաև Առողջապահության նախարարության:

-Հետպատերազմյան շրջանում իրավիճակը գնահատելով՝ ինչպիսի հնարավորություններ ունի առողջապահական համակարգը պատերազմի հետևանքով վիրավորվածների պատշաճ բուժօգնությանվերականգնողական աշխատանքների համար:  Եվ եթե կարելի է նշեք, թե վիրավորվածների շրջանում ծայրահեղ ծանրծանր վիճակում գտնվողները տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն են կազմում

-Մոտավոր թիվ պետք է ասեմ: Վիրավորվածների թվում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողները մոտ 15 տոկոս են կազմում: Բուն բժշկական առումով մեր մոբիլիզացված հնարավորություններն այնպիսին են, որ բոլորն անխտիր ստացել են որակյալ բուժօգնություն և դեռ կարող են ստանալ: Մոբիլիզացված է եղել 36 բժշկական կենտրոն միայն վիրավորներին բուժելու համար, մի մասը մասամբ հատուկ մահճակալային ֆոնդով, որոշներն՝ ամբողջությամբ: Եվ այդ ամենը կազմակերպվել է ռազմաբժշկության սկզբունքներին համապատասխան: Հիմա էլ նույն սկզբունքներով բուժհաստատությունները գործում են, անկախ նրանից, որ պատերազմական բուն գործողություններն ավարտվել են:

Գալիս է հաջորդ ուղղությունը՝ վերականգնողական ծառայությունը: Բազմաթիվ վիրավորվածներ հիվանդանոցային բուժմամբ չեն սահմանափակվելու, նրանք այս ծառայության կարիքն են ունենալու: Հաշմանդամություն ստացած զինծառայողներն են՝ տարբեր անդամահատումներով: Այստեղ մի քանի բան պետք է արվի: Առաջինը եղած ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործելն է: Դրանք կան, սակայն մեր գնահատմամբ բավարար չեն: Խոսքը զուտ մահճակալային ֆոնդի մասին է: Արդեն ոլորտի հաստատությունների հետ քննարկել և մեխանիզմներ ենք մշակել, որ բոլորը հնարավորինս աշխատեն իրենց ռեսուրսների շրջանակում:

Հաջորդը նոր ռեսուրսների ձևավորումն է, օրինակ, նոր մեծ վերականգնողական կենտրոնի ստեղծումը, հավանաբար նոր շենքում: Մենք արդեն մոտ 250 մահճակալով կենտրոնի  նախագծի կոնցեպտն ունենք: Դրա համար մի քանի ուղղություններով պետք է ֆինանսավորում գտնենք՝ բյուջետային, ինչու ոչ աջակցություն սփյուռքահայ հանրույթից, որը հետաքրքրված է զինվորների վերականգնողական հարցերով, դրանից բացի, դոնոր կազմակերպություններ:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

12 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago