Հայաստան
21.11.2020

Որպեսզի չասենք, որ Մովսես Հակոբյանը ստում է, ասենք՝ ինքը չի տիրապետում իրավիճակին․ Արտակ Դավթյան

Որպեսզի չասենք, որ Մովսես Հակոբյանը ստում է, ասենք՝ ինքը չի տիրապետում իրավիճակին․ Արտակ Դավթյան

«Պատերազմը կանխատեսվում էր, Ադրբեջանը հատկապես վերջին մի քանի տարիներին նպատակաուղղված պատրաստվում էր ռազմական գործողությունների վերսկսմանը, և մեր ԶՈւ-ն նույնպես պատրաստվում էր մարտական գործողություններին։ Ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական ճանապարհով խնդիրը լուծելուց։ Փոխվել էին զորավարժությունների բնույթը, ծավալը և՛ մեր կողմից, և՛ Ադրբեջանի կողմից», – ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Պրեսսինգ» հաղորդման շրջանակներում։

Վերջինս, անդրադառնալով Մովսես Հակոբյանի կողմից հնչեցված աղմկահարույց հայտարարություններին, պարզաբանեց՝ դիրքերի փոփոխություններ միշտ եղել են։ Երբ զինադադար կնքվեց 94 թվականին, այն ժամանակ մարտական դիրքերի միջև հեռավորությունը տատանվում էր 2-4 կմ, իսկ վերջին տարիներին տատանվում էր 100-300 մ միջև, այսինքն՝ չեզոք գոտին միշտ տատանվել է։ Մովսես Հակոբյանի հայտարարությունը՝ նախիջևանյան ուղղությամբ 5-6 կմ կորցնելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։

«Որպեսզի չասենք՝ պարոն գեներալ-գնդապետը ստում է, ասենք, որ ինքը չի տիրապետում իրավիճակին։  Երկրորդ՝ որպես վերադաս, եթե որևէ տեղեկատվություն չի տրվել իրեն, ի՞նչն էր խանգարում իրեն որպես ԳՇ պետ ստանալ այդ տվյալները»,- հարցադրում հնչեցրեց Դավթյանը։

Իսկ նախապատրաստվող պատերազմի մասին բոլորին, ովքեր ի պաշտոնե իրավասու էին լսելու զեկույցները՝ վարչապետին, Անվտանգության խորհրդին, ներկայացվել են տվյալներ, պատերազմի սցենարներ, նույնիսկ ավելի լայնածավալ պատերազմի՝ ՀՀ տարածքի ներգրավմամբ։

Գեներալ-լեյտենանտը նշեց, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել են, բայց այլ հարց է, թե այդ քայլերն ինչքանով են բավարարում խնդիրները լուծելու համար։ Ցավոտ հարցերից է մնում ֆինանսների հատկացումը՝ ինչքան հնարավորություն ունի պետությունը հատկացնելու գումար ԶՈւ-ին կամ անվտանգությանը, որ լուծվեն առկա խնդիրները։ Նաև լուրջ խոչընդոտներ է առաջացնում տարբեր երկրներից սպառազինության և զինտեխնիկայի ձեռք բերումը։

«Զենքի ձեռք բերման շուկան շատ բարդ է։ Այնպես չէ, որ մենք ինչ ուզում ենք, կարող ենք գնել որտեղից ուզենք։ Այնպես չի, որ Չինաստանն ամեն ինչ պատրաստ էր մեզ տալու։ Պետք է կարողանանք նաև ձեռք բերված սպառազինությունը համատեղել մեր ունեցած սպառազինության հետ, հետագայում կազմակերպել այդ սպառազինության մասնագիտական սպասարկումը»,- ընդգծեց Արտակ Դավթյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն