Հայաստան
26.11.2020

Երկրում առկա է հումանիտար լարված իրավիճակ, ուստի ռազմական դրության չեղարկումը կարող է լինել մասնակի

Երկրում առկա է հումանիտար լարված իրավիճակ, ուստի ռազմական դրության չեղարկումը կարող է լինել մասնակի

Կառավարության դիրքորոշումը ռազմական դրության չեղարկման վերաբերյալ հետևյալն է՝ ռազմական դրությունը դեռ պետք է ուժի մեջ մնա, կամ չեղարկվի մասնակի և աստիճանաբար։

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հետպատերազմյան նոր իրողությունները երկրում առաջացրել են հումանիտար լարված իրավիճակ, որը ենթադրում է նոր կարգավորումների պահանջ, ուստի պետք է կատարվեն մի շարք օրենսդրական փոփոխություններ, իրավակարգավորումներ, որոնք պետք է հիմք հանդիսանան և հնարավոր դարձնեն ռազմական դրության չեղարկումը։

Ռազմական դրության չեղարկումը այս պահին կարող է առաջացնել հումանիտար օգնության դանդաղեցում, նաև կխաթարվի բժշկական այլ կազմակերպությունների հետ համագործակցության բնականոն ընթացքը։

Ըստ պատգամավոր Անի Սամսոնյանի՝ Առողջապահության նախարարության ծուլության անհեռատեսության պատճառով հիմա որպես խոչընդոտ տեխնիկական հարցեր են քննարկում ռազմական դրությունը չեղարկելու համար, քանի որ ՀՀ կառավարությունը կարող է հարկային արտոնություններ տրամադրել առանց ռազմական դրության պայմանների, Հայաստանը կարող է հումանիտար օգնություն ստանալ առանց ռազմական դրության ռեժիմ հաստատելու։  Բերված պատճառաբանությունները տեխնիկական և արհեստական են, իսկ հումանիտար աղետը հնարավոր չէ մեղմել առաջիկա 5 տարիների ընթացքում։

Սամսոնյանին հակադարձեց Ավանեսյանը՝ նկատելով, որ նույնիսկ պատերազմական իրողությունների պարագայում կան ընթացակարգեր, որոնք հնարավոր չէ անտեսել։ Նորմալ պայմանների համար կա նորմալ օրենսրություն, սակայն ներկայումս կատարվում են փոփոխություններ եղած իրողություններն արտացոլելու, ընթացակարգերը ամրապնդելու համար։ Վերջինս պնդեց, որ ինքը ներկայացնում է չեղարկման պատճառներից միայն մեկ ուղղություն, իսկ կառավարության դիրքորոշումը կհիմնավորեն նաև պաշտպանական և անվտանգային կոմպոնենտը ներկայացնող գործընկերները։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն