Հայաստան
26.11.2020

Աննա Հակոբյանն այս օրերին շրջայց է կատարում հումանիտար օգնության կայաններում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուների ուղեկցությամբ այս օրերին շրջայց է կատարում ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբին կից, ՀՀ ԱԻՆ-ի վերահսկողությամբ և վարչական շրջանների միջոցով կազմակերպված, ինչպես նաև անհատ բարերարների, կամավորների ջանքերով գործող հումանիտար օգնության կայաններում: Այս մասին հայտնում է հիմնադրամը ֆեյսբուքյան էջում։

Տեղում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ գնահատվում են այս պահին խիստ անհրաժեշտության կարիքները, որ կազմակերպվեն դրանց ձեռքբերումն ու հասցեական բաշխումը:

Նշվում է, որ առաջացել է մանկական տակդիրների, կերերի և մսամթերքի պակաս, որի լրացումն արագ կազմակերպվել է: Բացի այդ, Հիմնադրամի սոցիալական ոլորտի աշխատակիցները կապ են հաստատում Երևանի վարչական շրջաններում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքների հետ, լսում նրանց, ուսումնասիրում ստացած օգնության բավարարությունը, գրանցում կարիքները, որ առավել արդյունավետ կազմակերպվի հումանիտար աջակցությունը և դրա շարունակականության ապահովումը:

Շրջայցերը շարունակական են լինելու՝ մինչև տրվի ապրելու համար առաջին անհրաժեշտության բոլոր կարիքների լուծումը:

Աննա Հակոբյանն իր երախտիքն է հայտնել այն անհատներին, կազմակերպություններին, որ պատերազմի թեժ օրերին՝ թշնամու առաջին կրակոցից սկսած, ինքնակազմակերպվեցին, բռունցք դարձան ու սատար կանգնեցին արցախցուն:

«Կեցցե՛ք, շնորհակալ ենք», – այսպես է Աննա Հակոբյանն ավարտել իր զրույցը կամավորների հետ հանդիպումների ժամանակ:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29