Հայաստան

Վարչապետը ԿԽՄԿ ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնել աշխատանքների ծավալների կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից  գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների  վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը:

Քլեր Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից: Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը:  Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Ոստիկանությունը զգուշացնում է զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված…

2 mins ago

Պատերազմները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները հեռանան մեր տարածաշրջանից․ Խամենեի

Տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած են Միացյալ Նահանգները և եվրոպական որոշ երկրներ: Այս մասին Իրանի գերագույն…

6 mins ago

Գանտահարյանը մանրամասներ ներկայացրեց Լիբանանից՝ տագնապալի համարելով ստեղծված իրավիճակը

Միջազգայնագետ, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը տագնապալի է համարում Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված…

9 mins ago

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։…

11 mins ago

«Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից». նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Գաղտնիք չէ այլևս, որ…

31 mins ago

Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ «Ղարաբաղի ողբ» ողբում. Աթանեսյան

Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է «Հիմա էլ ով չի ծուլանում,…

49 mins ago