Հայաստան

Հայաստանում անասնահամաճարակային վիճակը կայուն և վերահսկվող է

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասուլիսում ներկայացրեց պատերազմական ժամանակահատվում Արցախից Հայաստան կենդանիների և մսեղիքի տեղափոխման կազմակերպչական մանրամասները։

Վերջինիս խոսքով՝ հոկտեմբերի 11-ից սկսած  հրավիրվել են անասնաբույժ-մասնագետներ, ստղեծվել են աշխատանքային խմբեր՝ տարբեր ոլորտների լավագույն մասնագետների ներգրավմամբ, համագործակցել են Էկոնոմիկայի նախարարության, Ոստիկանության և Սյունիքի մարզպետարանի հետ, այնուհետև կազմվել է աշխատանքային պլան՝ հաշվի առնելով, որ տեղափոխվող կենդանիները կարող էին հիվանդ լինել տարբեր կենսաբանական դիվերսիաների հետևանքով։

Ճանապարհային անցակետերում մասնագետները իրականացրել են հետազոտություն, թե ինչ կենդանիներ են գալիս և ուր են տեղափոխվում, իսկ արդեն վերջին կետում կատարվել են  օպերատիվ անասնաբուժական հետազոտություններ, ինչի արդյունքում բնակչությունը զերծ է մնացել անասնահամաճարակներից։ Այս պահին չկան հիվանդ կենդանիներ։ Միջոցառումները շարունակվում են, կենդանիները ստանում են բոլոր անհրաժեշտ պատվաստումները։

ՍԱՏՄ ղեկավարը փաստեց՝ շուրջ 10 000 գլուխ կենդանի Արցախից տեղափոխվել է Հայաստան, որից 4500-ը խոշոր եղջերավոր կենդանիներ են, մոտ 5000-ը մանր եղջերավոր կենդանիներ են, նաև՝ 140 խոզ և 60 ձի։ Թվաքանակի առումով դեռ ճշտումներ են կատարվում՝ պարզելու համար, թե արդյո՞ք կան տեղափոխված այլ կենդանիներ, որոնք բերվել են սարերով և դաշտերով, մեքենաներով չեն տեղափոխվել և վրիպել են կառույցի ուշադրությունից։

Ավետիսյանը նշեց, որ իրացման ցանցերում մսամթերքի որակի վերահսկման գործողություններ իրականացվում է դեռ հուլիս ամսից՝ սպանդանոցների ներդրմամբ, վերահսկողությունից դուրս են միայն բակային մորթերը։ Ուստի հասարակությանը, մշտապես, կոչ է արվում խուսափել ավտոմեքենաների թափքից կենդանական ծագման սննդամթերքի  ձեռք բերումից, որը խիստ վտանգավոր կարող է լինել մարդկային առողջության համար։

Բանախոսը ընդգծեց, որ մոտ 100 000 դրամի չափով տուգանք է կիրառվում այն խանութների նկատմամբ, որոնք վաճառում են չստուգված մսամթերք, և ուրեմն, խանութների սեփականատերերը պետք է հասկանան, որ ավելի լավ է գործել օրենքի սահմաններում։  Նա նկատեց՝ խնդիրը գրեթե լուծված է Երևանում, սակայն դեռ լիարժեք վերահսկողությունից դուրս են մնում գյուղական բնակավայրերը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

13 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

14 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

14 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago