Հայաստան

Այս բարդ ժամանակներում պետք է մեկտեղենք համազգային ներուժը. վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին: Ինչպես Թիվ1-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Ջորկաեֆ եղբայրներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում  Հայաստանի ու Արցախի կողքին լինելու, սատար կանգնելու համար: «Ուրախ եմ ևս մեկ անգամ հյուրընկալելու ձեզ: Շատ կարևոր է այն գործունեությունը և աջակցությունը, որ Ջորկաեֆների ընտանիքը ծավալում է հանուն Հայաստանի և Արցախի: Այս բարդ ժամանակներում մենք պետք է միահամուռ լինենք և մեկտեղենք համազգային ներուժը՝ դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Պետք է լինենք առավել ակտիվ և առավել սերտ փոխկապակցված», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Յուրի Ջորկաեֆը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հայ համայնքը միշտ նեցուկ կլինի հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին: «Պարոն վարչապետ, մենք այսօր այստեղ ենք՝ մարդասիրական, բարոյական աջակցություն տրամադրելու համար և նաև վկայելու հայ-ֆրանսիական ամուր կապերի մասին: Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը, շարունակելու ենք լինել ձեր կողքին», – ասել է նա:

Հանդիպմանը քննարկվել են ստեղծված իրավիճակում համազգային ներուժի համախմբմանը,  Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը, հայ-ֆրանսիական բարեկամական հարեբերություններին վերաբերող և այլ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

6 minutes ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

31 minutes ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

46 minutes ago

ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…

59 minutes ago

ԵՄ-ը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկով». Ուշակովս

«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…

1 hour ago

Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…

2 hours ago