Հայաստան
01.12.2020

Սերժ Սարգսյանի եղբորորդին ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսայնն այսօր դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով։

Նոյեմբերի 13-ին կալանքից 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված 33-ամյա Նարեկ Սարգսյանը մեղադրվում է գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու և Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահելու համար։

Ըստ մեղադրանքի, դրանք պայուսակների մեջ թաքցնելով` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար, խնդրել է իր մտադրություններից անտեղյակ թիկնապահ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձակալած`Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի բնակարաններից մեկում։

Նույն ժամանակահատվածում, Նարեկ Սարգսյանը, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակով, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ։ Հետագայում դրանք, առանց իրացնելու նպատակով, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար, խնդրել է Արտեմ Պետրոսյանին պայուսակում թաքցված թմրամիջոցները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձկալած` Երևան քաղաքի Արամի փողոցի բնակարաններից մեկում։

Բացի այդ, Սարգսյանը նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ կազմակերպել և ղեկավարել է Արամ Կարապետյանի առևանգումը։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29